Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

"ՄԻԿՐԱՖՈՆՆԵՐՆ ԱՆՋԱՏԵՔ, ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ Է ԳԱԼԻՍ"

Արխիվ 12-16

"ՄԻԿՐԱՖՈՆՆԵՐՆ ԱՆՋԱՏԵՔ, ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ Է ԳԱԼԻՍ"

Ամերիկյան կուրսեր անցած ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթները խորհրդարանում վերածվել են զավեշտի: Կարծես, արդեն ավանդույթ է դարձել, որ վերջինիս վիրավորանքների տեղատարափի պատճառով ամեն անգամ պետք է ելույթի կեսից անջատվի նրա խոսափողը: Այո, իսկական խորհրադարանական անեկդոտ: Երեկ հայտարարությունների ժամին, երբ հերթը հասավ "պայթյունավտանգ" պատգամավորուհուն, հենց ընդդիմության շարքերից լսվեց. "Միկրաֆոններն անջատե՛ք, Զարուհի Փոստանջյանն է գալիս": Սակայն այս անգամ նա մի փոքր զուսպ էր, քանի որ արդեն իսկ նախորդ ելույթի համար արժանացել է մի շարք պատգամավորների կողմից "ազգի դավաճանի" որակման: Բացի այդ, Զ. Փոստանջյանի ելույթային "քֆուրներին" տեր չի կանգնում անգամ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, իսկ իրեն պաշտպանող ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի վրա էլ հույս դնելու չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ