Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

"ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂ ՉԵՆ"

Արխիվ 12-16

"ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂ ՉԵՆ"

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին իրենց մասնակցությունը ցուցաբերած նորաստեղծ "Ազատամարտի նվիրյալների միության" ներկայացուցիչ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը հարցազրույցներից մեկում կարեւորել էր ժողովրդի համախմբվածությունը եւ մասնավորապես նշել. "Շարժմանը միացել են ազատամարտիկներ, որոնք 7 միլիոն ադրբեջանցի ծնկի բերեցին, ու միանշանակ կարող ենք ծնկի բերել իշխանություններին": Պատգամավորի վերոնշյալ արտահայտությունը մեկնաբանելով` ազատամարտիկ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ մասնավորապես նշեց.
-Բան չունեմ ասելու, որ հանրահավաքին մասնակցած ազատամարտիկների մեծամասնությունը պատերազմին մասնակցած անձինք են եղել: Բայց դա չի նշանակում, որ Ռուստամը կարա իրենց հրամանատարը լինի եւ իրենց անունից խոսա: Ինքը կարա միայն իր ջոկատի անունից խոսել, բայց ուրիշների անունից թող չխոսի: Իսկ այն դժգոհությունները, որ իրենք արտահայտում են, մենք էլ ենք էդ դժգոհությունները արտահայտում, մենք էլ գիտենք, թե ինչումն է մեր ցավը: Բայց այդ ցավի մասին պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր դրա իրավունքը ունեն: Եվ այդ ցավերը մենք արդեն քսան տարի բուժելով` գալիս ենք, կարող է հիսուն տարի էլ բուժենք: Չկա էնպիսի մի պետություն, որ ինքը իր ցավերը չունենա, չկա մի ժողովուրդ, որ ինքը իր ցավերը չունենա: Բայց էդ ցավերը բուժել է պետք, եւ ոչ թե, ոնց որ ասում են` կրակի վրա բենզին լցնել: Էնպես որ, ազատամարտիկները հեղափոխություն անող չեն, ու էդ հեղափոխություն գոռացողները թող չոգեւորվեն, որ իրենք կարող են հեղափոխական դառնալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ