Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ԴԵՌ ՉԳԻՏԵ՞Ն, ԹԵ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԻՆՉԻՑ ԵՆ ԽՈՍԵԼՈՒ

Արխիվ 12-16

ԴԵՌ ՉԳԻՏԵ՞Ն, ԹԵ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԻՆՉԻՑ ԵՆ ԽՈՍԵԼՈՒ

ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ երեկ հաստատեց, որ "Ժառանգությունն" ու կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու են հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին, եթե նույնիսկ "եռյակը" այս անգամ էլ միասնական ծրագիր չունենա: Իհարկե` դրանից հետո մազոխիզմի տպավորություն է թողնում "Ժառանգության" գործողությունները. ինչքա՞ն կարելի է կանգնել երկու ուժերի կողքին, ով ոչ թե քեզ փոքր եղբոր տեղ է դնում, այլ ընդհանրապես արհամարհում է, ինչպես ցույց տվեց հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքը: Սակայն տվյալ դեպքում հետաքրքրողը ոչ թե եռյակի այդ փոքրիկ մասնիկի եւ մյուս անդամների հարաբերություններն են, այլ այն, որ պարոն Հակոբյանը, խոսելով անգամ միասնական ծրագրի բացակայության դեպքում հանրահավաքին մասնակցելու պատրաստակամության մասին, ըստ էության հաստատեց, որ նման ծրագիր այս պահին գոյություն չունի: Իսկ առանց ծրագրի, թե ինչի՞ մասին է լինելու հանրահավաքը, դե, երեւի տեղում կորոշեն: Կամ էլ, միգուցե, ծրագիրը կա, բայց էլի "Ժառանգությանը" մոռացե՞լ են տեղեկացնել...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ