Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում

"5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ" ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿՆ ԱՆՑՆՈՒՄ Է 3000-ԻՑ

Արխիվ 12-16

"5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ" ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿՆ ԱՆՑՆՈՒՄ Է 3000-ԻՑ

"Հարավային Կովկասում պարբերաբար տեղի են ունեում առկա հակամարտությունների ապասառեցման փորձեր, ինչն ակնհայտ է անգամ անզեն աչքով դիտելիս: Այդ գործընթացը ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով  բարձացրած աղմուկով, ինչը  կազմում է տեղեկատվական պատերազմների բաղադրիչ մաս, միաժամանակ հանդիսանալով որպես  աշխարհաքաղաքական պատերազմների հիմնական գործիքներից մեկը:
ԱՄՆ-ի սպառազիության զինանոցում, բացի զանգվածային լրատվական միջոցներից, Հայաստանի ներսում առկա է մի հզոր բանակ, ի դեմս ոչկառավարական հասարակական կազմակերպությունների, աղանդների, իրավապաշտպան կազմակերպությունների, որոնց ընդհանուր թիվը երեք հազարից ավելի է, եւ որոնք բնականաբար ֆինանսավորվում են Արեւմուտքից: Այդ կազմակերպությունների գործունեությունն ուղղված է նաեւ հոգեւոր ավանդական եւ ընտանեկան արժեքների խեղմանն ու ոչնչացմանը:
Այդ բոլոր գործոնները միասին վերցրած իրականում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հետխորհրդային ամբողջ տարածքի համար ներկայացնում են լրջագույն սպառնալիք:
"Կիեւյան մայդանի" տխուր փորձը դաս է ոչ միայն ուկրաինացիների համար: Բոլոր սթափ եւ բանական մարդկանց մոտ առկա է այն ընկալումը, որ կառավարելի քաոսը ձնագնդի արագությամբ կարող է թափանցել ոչ միայն մեկ երկիր, այլ ընդգրկել ամբողջ տարածաշրջանն ամբողջությամբ",- ասված է "Կիեւյան մայդանի մարտահրավերը որպես տարածաշրջանային անկայունության կարեւորագույն գործոն" կլոր սեղանի ընդունված բանաձեւում:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Կլոր սեղանի ժամանակ տեղի ունեցած քննարկումների մանրամասները կարդացե՛ք "Իրավունքի" հոկտեմբերի 24-ի համարում, ինչպես նաեւ iravunk.com կայքում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ