Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԵԶԴԻՆԵՐԻ ՋՈԿԱՏՆԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵՆ ՍԻՆՋԱՐ ՔԱՂԱՔԸ

Արխիվ 12-16

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ` ԵԶԴԻՆԵՐԻ ՋՈԿԱՏՆԵՐՆ
ԱԶԱՏԱԳՐԵՆ ՍԻՆՋԱՐ ՔԱՂԱՔԸ


"Մահապարտ եզդիների ջոկատները  շարունակում են իրենց պայքարը իսլամիստ ահաբեկիչների դեմ,- "Իրավունքի" հետ զրույցում ասաց "Միդիա-Շանգալ" եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ:
Ամո Շարոյանի տեղեկացմամբ` խոսակցություններ կան, որ   Իրաքի եզդիները քրդերի հետ  որոշակի պայմանավորվածության գալով` հնարավոր է ազատագրեն Շանգալ մարզի կենտրոնը` Սինջար քաղաքը: "Ընդհանուր առմամբ, եզդիներ-իսլամիստներ պայքարը փոփոխական արդյունքներ է տալիս: 15 օր առաջ օրինակ, եզդիները մի քանի գյուղ էին ազատագրել, սակայն իսլամիստները գրավեցին դրանք: Մեկ շաբաթ անց եզդիներին նորից հաջողվեց դրանք ազատագրել",- մանրամասնեց "Միդիա-Շանգալ" եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահը:
Եզդի կանայք ու երեխաները, Ամո Շարոյանի խոսքով, տեղավորվել են Քուրդիստանի ինքնավար հանրապետությունում տեղակայված փախստականների ճամբարներում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ