Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ՔՈՉԱՐՅԱՆԻՆ. «ՀԱՐՅՈՒՐ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՏՐԵԼ ԵՆՔ, ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՔԵՐ ԳՐԵԼ»

Արխիվ 12-16

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ`ՔՈՉԱՐՅԱՆԻՆ. «ՀԱՐՅՈՒՐ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՏՐԵԼ

ԵՆՔ, ԲԱՅՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՔԵՐ ԳՐԵԼ»

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ  սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տալու ՀՀ կառավարության  ներկայացրած օրինագծին: Բացառությամբ երկու դրույթի նախկին վարչապետը դեմ է կառավարության այս  օրինագծին: Պատգամավորն իր խոսքում հիշատակեց  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում ղեկավարության տարիներին` 2007 թ-ին, եղել է 13% աճ:  Սակայն  նախկին վարչապետը հիշեցրեց, այդ աճը եղել է երկու կառույցների`«Արմենթելի» ու «Վիվասելի» վաճառքի շնորհիվ: «Հարյուր անգամ դա բացատրել ենք նախկին նախագահին, բայց նա շարունակում է  էլի գրքեր գրել»,- իրեն բնորոշ էմոցիոնալությամբ ասաց պրն Բագրատյանը:

ՀԱԿ պատգամավորը դրական արտահայտվեց երեկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի ելույթը. <<Շատ լավ ելույթ ունեցավ, քեֆս բերեց>>: Սրան հակառակ նախկին վարչապետը հիշեց իր կողմից այդքան քննադատված  նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ դեսպան Տիգրան Սարգսյանին` ասելով, որ նա հիմա էլ փչացնելու է հայ-ամերիկյան հարաբերությունները:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ