Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ՎԵՑԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՎԵՑԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ Է

ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ

 

Որքան մոտենում է 2015 թվականի հունվարի 1-ը, երբ Հայաստանը դառնալու է Եվրասիական միության անդամ, այնքան տեղիք են տալիս իշխանության մեջ թաքնված 6-րդ շարասյան ներկայացուցիչների նյարդերը: Ինչպես հայտնի է 6-րդ շարասյուն են անվանում նրանց, ովքեր թաքնվելով իշխանական դիմակի տակ իրականում ամեն ինչ անում են իշխանությունների քաղաքական կուրսը սաբոտաժի ենթարկելու համար: Հասկանալի է, որ շուրջ 20 տարի Հայաստանի իշխանական համակարգը, այս կամ այն չափով գտնվել է ամերիկյան եւ եվրոպական կառույցների վերահսկողության ներքո, հետեւաբար իշխանության բոլոր օղակներում աճել են արեւմտամետ հոգեբանություն, ինչպես նաեւ կախվածություն ունեցող կադրեր: Անհանգստություն են ապրում նաեւ օլիգարխները, որոնք գիտակցում են, որ ԵՏՄ մտնելով Հայաստանում էլ ավելի ազատ է դառնալու տնտեսական մրցակցությունը եւ նրանք կզրկվեն իրենց համար ստեղծված ջերմոցային պայմաններից: Ու թեեւ մի շարք բիզնեսմեններ իրենց փորձում են դրսեւորել որպես իշխանության բարեկամներ ու համախոհներ այնուամենայնիվ նույնպես աշխատում են իշխանությունների դեմ:

Վեցերորդ շարասյան նյարդայնացած վիճակը փոխանցվում է նաեւ այդ շարասյան վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներին, ինչպես նաեւ փորձեր են կատարվում իշխանամետ ԶԼՄ-ներում աշխատող ընդդիմադիր կադրերի միջոցով համապատասխան նյութեր անցկացնելու համար: Օրինակ, մեր աղբյուրը news.am կայքում փոխանցում է, որ որոշ աշխատակիցներին հանձնարարական է տրված բոլոր հնարավոր միջոցներով վարկաբեկել ՀՀԿ խմբակցության այն պատգամավորներին, ովքեր հուժկու հակահարված են տալիս ՀՀՇ-ի ու ԲՀԿ-ի հարձակումներին:


Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ