Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ.«ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ»

Արխիվ 12-16

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ  Է

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ». ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում  տեղի կունենա  ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության համատեղ կազմակերպած հանրահավաքը: Սակայն առայսօր «Եռյակը» միասնական օրակարգ չունի: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Ժառանգություն>> խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ:

- Պրն Պողոսյան, հոկտեմբերի 24-ին Եռյակի հերթական  հանրահավաքն է, սակայն առայսօր հայտնի չէ   հանրահավաքի կազմակերպիչ ուժերը ինչ օրակարգով է հանդես գալու:

- Օրեր առաջ տեղի է ունեցել «Եռյակի» նիստ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ օրակարգը քննարկվում է երեք ուժերի կողմից:  Հոկտեմբերի 24-ի  հանրահավաքին օրակարգը հանրությանը կներկայացվի:

- «Եռյակի» լիդերների հանդիպում ե՞րբ է նախատեսված:

- Հուսով եմ` մինչ հանրահավաքը  լիդերների հանդիպում կլինի:

- Պրն Պողոսյան, «Եռյակի» քաղաքական ուժերը կարծես թե արտաքին քաղաքականության հարցերում, մասնավորապես, ԵՏՄ-ի անդամակցության հարցում միասնական դիրքորոշում չունեն…

- Երբ  երեք ընդդիմադիրների ու «Այլընտրանքի» համագործակցությունը (խնդրում եմ ֆիքսեք այլընտրանք) (նկատի ունի ԲՀԿ-ին-խմբ.), ձեւավորվեց, փորձում էինք մեր օրակարգը ձեւավորել սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ: Ապագան ցույց  կտա`կգա՞ մի օր, որ կքննարկենք   արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը, որը հետո կդառնա միասնական, թե՞ ամեն մի ուժ կառաջնորդվի իր արտաքին քաղաքական տեսլականով:

- Դուք ասում եք ապագան ցույց կտա, բայց հոկտեմբերի տասի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵՏՄ-ի անդամակցության դեմ պայքարողներին անվանեց ջղաձգվողներ…

- «Ժառանգությունն» ազատ է իր տեսլականն արտահայտելու: Մեկը համարում է, որ քսան հոգի է դեմ Հայաստանի` ԵՏՄ- ի անդամակցությանը, ես էլ ասում եմ` 1000 հոգի է դեմ դրան:

- Չե՞ք կարծում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵՏՄ-ի անդամակցության թեման ընդմիշտ փակեց` դա համարելով անշրջելի:

- Ինձ թվում է Լեւոն Տեր-Պետրոսյանին լավագույնս պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը` ասելով, որ անշրջելին միայն մարդիկ են: Գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանի համար այդ թեման փակված է, բայց շատերի համար այդ թեման փակված չէ:

Հարցազրույցի շարունակությունը կարդացեք վաղվա «Իրավունքի» համարում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ