Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ԵՌՅԱԿՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԵՌՅԱԿՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ ԵՆ

 

Ինչպես հայտնի է հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ առաջացած վեճը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Անցած երկու շաբաթում նրանց հարաբերությունները էլ ավելի են սրվել: Սակայն անհամաձայնություններ են ծագել նաեւ ԲՀԿ-ի եւ ՀՀՇ-Ի (ՀԱԿ) այն կապակցությամբ, որ ԼՏՊ-ն առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի եռյակի հետ: Այդ հայտարարությունը խիստ դժգոհություն է առաջացրել ԲՀԿ-ում եւ հատկապես դրանից խիստ վրդովել են պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանի դերակատարության վերաբերյալ ԲՀԿ-ի ու ՀՀՇի միջեւ բանավեճ է եղել դեռեւս մինչեւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, երբ ԼՏՊ-ն այցելեց ԲՀԿ-ին, Գագիկ Ծառուկյանի մոտ՝ կոնյակի գործարան: Դեռ այն ժամանակ հանդիպման ընթացքում վեճ ծագեց Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, երբ առաջինը պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ունենա մեծ դերակատարում գործընթցներում, իսկ ՀՀՇ-ի առաջնորդը հակադրվում էր դրան: Այնուամենայնիվ այս հարցի շուրջ վերջնական որոշում ընդունված չէր եւ հանրահավաքում ԼՏՊ-ի հայտարարությունը ԲՀԿ-ին դիտարկում է որպես պայմանավորվածությունների խախտում: Ըստ էության Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է տարանջատել ԲՀԿ-ն Ռ. Քոչարյանից եւ օգտագործելով ԲՀԿ-ի ֆինանսական, մարդկային ռեսուրսները եւ ինքը դառնա ներկայիս եռյակի առաջնորդ, ունենալով շատ ավելի մեծ փորձ քաղաքական ինտրիգներում, քան Գագիկ Ծառուկյանը: Մյուս կողմից ԼՏՊ-ն հասկանում է, որ իր ծրագիրը կձախողվի, եթե նա չի կարողանալու տարանջատել ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանից: Այդ դեպքում X պահին, որպես շարժման առաջնորդ ի հայտ կգա Ռոբերտ Քոչարյանը, իսկ  իրեն, ԼՏՊ-ին, կմնա երկրորդական դերակատարությունը:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ