Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԷԼ ԴԵՄ ՉԷ ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ

Արխիվ 12-16

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԷԼ ԴԵՄ ՉԷ
ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ


ՀՀ ԵՏՄ անդամակցման հարցը թակեց նաեւ խորհրդարանականների դուռը: Հոկտեմբերի 17-18-ը այլեւս չեն կարողանա հարցից խուսափել ոչ իշխանական ուժերը, որոնցից միայն "Ժառանգությունն" է հստակ դիրքորոշում հայտնել: Ի վերջո, կողմ են, թե դեմ այս միությանը ԲՀԿ խմբակցությունում, "Իրավունքը" փորձեց պարզել նույն խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ.
-Փաստաթուղթը թող բերեն տեսնենք` ինչ է, նոր տեսակետ կհայտնենք:
- Պարոն Մելքումյան, բայց փաստաթղթի բովանդակությունը վաղուց հայտնի է:
- Ընդհանուր գաղափարին ես դեմ չեմ:
- Իսկ խմբակցության դիրքորոշումը ե՞րբ կլինի:
- Հենց փաստաթուղթը կլինի, կասենք:
Ի դեպ, այն հարցին, թե ի՞նչ է սպասվում այսօրվա հանրահավաքին, պարոն Մելքումյանը չցանկացավ "գաղտնիքները բացահայտել"` նշելով, որ խոսելու դեպքում կստացվի ոչ թե հարցազրույց, այլ "Բացահայտում" հաղորդաշար: Ըստ էության, ֆանտաստիկ սցենար են մշակել "եռյակում" կամ էլի հույսները դրել են "իմպրովիզի" վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ