Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

"ԳՆԱ ՊԱՊԱՆԵՐԻԴ ԱՍԱ"

Արխիվ 12-16

"ԳՆԱ ՊԱՊԱՆԵՐԻԴ ԱՍԱ"

Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններից ազատելու ՀՀ կառավարության օրինագծով հարակից զեկուցող ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ու ՀԱԿ պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ միջեւ լեզվակռիվ է եղել: Նիկոլ Փաշինյանը բարձր տոնով ասաց, որ սահմանամերձ համայնքների բնակիչները` տատիկ-պապիկները, սահմանամերձ համայնքների խանութներին 100.000-ների պարտք ունեն, եւ դա մարելու համար պետք է կառավարությունը հարկային արտոնություններ տալու փոխարեն` ֆինանսապես աջակցի նրանց: Վարդան Այվազյանին դուր չեկավ Նիկոլ Փաշինյանի խոսելու տոնը. "Անկապ կողքից խոսողներին խնդրում եմ կարգի հրավիրել",- ասաց Այվազյանը:
Կրքերը հանդարտեցնելու համար միջամտեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ` կոռեկտության կոչ անելով: "Ի վերջո, եթե բղավում եք, նշանակում է այլ արգումենտ չունեք",- ասաց Աժ փոխնախագահը:
Նիկոլ Փաշինյանին միացավ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ:
"Ամոթը չափ ունի բոլորի համար: Սուտի գոռգոռալով չէ: Դու ինձ չես կարա ասես, էլ ուր մնաց` ինքն ասի",- ասաց Այվազյանը Զարուհի Փոստանջյանին:
Լեզվակռիվը շարունակվեց: "Գնա պապաներիդ ասա: Պապաներդ պետք է ասեն, որ քեզ հատուկ զադանյա են տալիս: Պապաներդ պետք է ասեն քեզ` ոնց խոսաս, եղա՞վ, արա: Չշշկռես հանկարծ",- ասաց Վարդան Այվազյանը Նիկոլ Փաշինյանին:
Ի դեպ, ընդմիջման ժամանակ եւս Զարուհի Փոստանջյան-Վարդան Այվազյան լեզվակռիվը մի քանի րոպե շարունակվեց:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ