Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՃՂԵՑ ՁԵՌՔԻ ՃԱՌԸ, ԻՍԿ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ

Արխիվ 12-16

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՃՂԵՑ ՁԵՌՔԻ ՃԱՌԸ, ԻՍԿ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ


«Ժառանգության»  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ շատ լուրջ  է այս հրապարակը: «Եվ եթե  տարաձայնություններ լինեն, մենք պետք  է միասնական լինենք մինչեւ հաղթանակ»,- հայտարարեց նախագահի նախկին թեկնածուն:

«Ժառանգության» առաջնորդը հիշեց նախորդ տարվա նախագահական ընտրություններին  իր աստեղային ժամը ու Ազատության հրապարակի հարթակից հնչեցված  իր հոր խոսքը: «Ինչ անուններ էլ  տաք, կա մի  մի բարձր անուն: Դա Հայաստանն է»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Ի դեպ, ինչպես ՀԱԿ առաջնորդը աչքի ընկավ  իր օրիգինալությամբ, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հետ չմնաց նրանից: Նա հայտարարեց, որ պետք է խոսքից գործի անցնել եւ ճղեց իր ձեռքում գտնվող ճառը:

Իսկ հիմա ամենահասկանալին ու, թերեւս,ամենավիրավորականը: Րաֆֆի Հովհաննիսյանը  դերասան Վարդան Պետրոսյանին համարեց քաղբանտարկյալ: «Ժառանգության» առաջնորդը  փաստորեն երկու երիտասարդի մահվան պատճառ դարձած դերասանին համարում է քաղբանտարկյալ` այս կերպ վիրավորելով  որդիներ կորցրած ընտանիքներին եւ թե դերասանին: Հետաքրքիր է, իսկ Վարդան Պետրոսյանը համաձա՞յն է Րաֆֆի Հովհաննիսյանին այս ձեւակերպմանը:

Ի դեպ, հիշեցնենք Րաֆֆի Հովհաննիսյանին, որ Վարդան Պետրոսյանը երբեք իրեն չի համարել քաղբանտարկյալ եւ հայտարարել է, որ պատրաստ է իր պատիժը կրել: Պարոն Հովհաննիսյանին հիշեցնենք նաեւ, որ քաղբանտարկյալ հասկացությունը այդքան չի կարելի  արժեզրկել: Ի վերջո քաղբանտարկյալ նշանակում է դատապարտված լինել քաղաքական հայացքների համար:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ