Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

"ՄԱՏՐԻՑԱՆ" ՄԵՐ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՆ ԳԻՏԻ, ՔԱՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ

Արխիվ 12-16

"ՄԱՏՐԻՑԱՆ" ՄԵՐ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻՆ ԳԻՏԻ, ՔԱՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամլո խոսնակ, հայտնի բլոգեր ԶՈՀՐԱԲ ԵԳԱՆՅԱՆԸ սեփական փորձով բացահայտել է, որ իր գրեթե բոլոր գաղտնիքները հայտնի են համացանցին.
-Ստացվում է, որ Google-ն ու Facebook-ը մեր մասին ավելի շատ բան գիտեն, քան մեր ընկերները, նույնիսկ մեր ծնողներն ու կողակիցները: Սա իհարկե դեռեւս կարելի է կեսկատակ ընդունել, բայց իրականում մենք ոչ միայն լրջագույն կախվածություն ունենք համացանցից, այլ այն մեր կյանքի, ընտանիքի անդամների, բնակության, աշխատանքի ու հանգստի վայրերի, նախասիրությունների մասին ավելի շատ բան գիտի, քան մենք պատկերացնում ենք: Քիչ առաջ նոր սարք միացրի համացանցին եւ ընդամենը սինխրոնիզացիա արեցի gmail-ի իմ էլ. փոստի հետ եւ ստացա իմ բնակության հասցեի մասին շատ ստույգ տեղեկություն. իմ բոլոր հեռախոսահամարները, էլ. ավիատոմսով իմ կատարած թռիչքների մասին տեղեկություն եւ այսպես շարունակ: Եթե ստեղծված իրավիճակին գումարենք նաեւ այն, որ ըստ որոշ պնդումների` iPhon եւ android օպերացիոն համակարգով աշխատող բջջայիները եւս պահում են մեր մասին բազմաթիվ տեղեկություններ (գտնվելու վայր, առողջությանը վերաբերող տվյալներ, խոսակցություններ եւ այլն), գումարնեք նաեւ այն մեր կողմից շատ օգտագործվող VIBER կամ SKYPE ծրագրերը, ստացվում է, որ մենք ամեն ինչ տվել են տեխնոլոգիաներին եւ մեծ հաշվով անպաշտպան ենք ու խոցելի:
Ենթադրություններ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, կլինեն մարդիկ, որ այս ամենը կմեկնաբանեն նաեւ կրոնական տեսանկյունից, բայց այն, որ, մեղմ ասած, հնարավոր է դարձել մեկ կենտրոնից տոտալ վերահսկողություն սահմանելը մարդկության մի զգալի հատվածի նկատմամբ, կասկածից վեր է, եւ այդ տեղեկությունները տվել ենք մենք մեր ազատ կամքով` առանց մեկին ստիպելու: Կարծում եմ` մտահոգվելու տեղ կա:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ