Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԴԵՌ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԵԼ ԵՏՄ-Ի ՀԱՆԳԱՄԱՆՔԸ

Արխիվ 12-16

ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԴԵՌ
ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՎԵԼ ԵՏՄ-Ի ՀԱՆԳԱՄԱՆՔԸ


"2015 թվականի բյուջեի կանխատեսումները կատարվել են` առանց հաշվի առնելու Հայաստանի` ԵՏՄ-ին անդամագրվելու հանգամանքը: Բայց, բնականաբար, որեւէ բան մեզ չի խանգարի, որ երբ մենք արդեն պաշտոնապես սկսենք անդամակցել ԵՏՄ-ին, հենց այդ պահից սկսած այդ ամենը բյուջեում հաշվի կառնվի",- մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք 2015 թվականի բյուջեւում հաշվի առնվել է ԵՏՄ-ին անդամագրվելու փաստը, ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԸ: Իսկ թե որքանով կազդի ԵՏՄ-ն 2015 թվականի բյուջեի վրաª փոխնախարարը հավելեց.
- Համաձայնագրում գրված է, որ 1,13 տոկոս է կազմում մեր մասնակցությունը` ընդհանուր մաքսատուրքերի "կաթսայից", ուստի ԵՏՄ-ի հանգամանքը բյուջեի վրա կազդի այնքանով, որքան տվյալ տարվա ընթացքում անդամ երկրները երրորդ երկրներից կատարվող ներմուծումների մասով վճարումներ կունենան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ