Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

24 - 30 հոկտեմբեր

Արխիվ 12-16

24 - 30 հոկտեմբեր


ԽՈՅ- Եթե իրավական խնդիրներ ունեք, դրանք անսպասելի լուծում կստանան: Չի բացառվում, որ դուք ավելի շատ կծանրաբեռնվեք:  Կարող  են  տհաճ  իրավիճակներ ստեղծվել հոգեբանական լարվածությունից: Իզուր հույսներդ ուրիշների եւ երկնքից թափվող մանանայի վրա մի դրեք:

ՑՈՒԼ- Նոր  ծանոթություններից  դուք  կընտրեք  կարեւորագույնը, որով կամրապնդեք ձեր գործնական շփումները: Կբարելավվեն ղեկավարության հետ հարաբերությունները. ձեզ կվստահեն եւ կհովանավորեն:  Կարեւոր կլինի նաեւ ամուսնական կամ գործնական կապիտալի բաժանումը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շատ մարդկանց հետ աշխատելը ձեզ ինքնարտահայտվելու  մեծ  հնարավորություն  է  տալիս:  Հատկապես  հաջողություն  կարող  են  ակնկալել  ղեկավարները,  իսկ  ենթակաները  կարող  են  շատ  աշխատել,  բայց  ոչնչի  չհասնել: Ամբողջ ավյունը ստիպված կլինեք ծախսել միայն հարաբերությունները կարգավորելու վրա:

ԽԵՑԳԵՏԻՆ- Ինչպես  նախկինում,  այնպես  էլ  հիմա  աշխատավայրում  պահպանվում  է  մեծ  ծանրաբեռնվածությունը, բայց  եթե  դուք  կարողանաք  դիմանալ,  շուտով  ձեր  պաշտոնը կբարձրացնեն: Երկուշաբթի աշխատեք չնյարդայնանալ եւ շատ ուշադիր լինել ղեկի մոտ, ճանապարհին, տեխնիկական սարքավորումներով աշխատելիս:   

ԱՌՅՈՒԾ- Այժմ կցանկանաք լինել ուրախ մարդկանց շրջապատում,  եւ  դա  ճիշտ  ժամանակին  է,  քանի  որ  արդեն  վաղուց դուք  կտրված  էիք  նման  շրջապատից:  Ոմանք  կարող  են  սիրահարվել,  իսկ  դա  կյանքի  ամենամեծ  ուրախությունն  է:  Եթե  երեխաներ ունեք, նրանք կդառնան ձեր ուրախության եւ հպարտության առարկան:   

ԿՈՒՅՍ- Ձեր կյանքում կենտրոնական տեղերից մեկը կզբաղեցնեն տունը եւ ընտանիքը:  Օգնություն եւ միջոցներ կստանաք դրսից, որը կբարձրացնի ոչ միայն ընտանեկան հարաբերությունների բարելավման հավանականությունը, այլեւ կբարձրացնի ձեր սոցիալական մակարդակը:

ԿՇԵՌՔ- Ամենահանգիստ եւ երջանիկ րոպեները նրանք են, երբ դուք գտնվում եք տանըª մտերիմ մարդկանց շրջապատում: Գործնական  առումով  եկել  է  ժամանակը,  երբ  դուք  կարող  եք  հաջողությամբ զբաղվել անշարժ գույքի առեւտրով: Շաբաթվա ցանկացած օրը, բացի չորեքշաբթին, հաջող են ֆինանսական գործողություններ իրականացնելու համար:                

ԿԱՐԻՃ- Այս շաբաթ նրանց համար, ովքեր ցանկանում են հաջողություն ունենալ կարիերայի բնագավառում եւ չեն վախենում պատասխանատվությունից, կլինեն բարեհաջող օրեր: Ամեն դեպքում կստանաք մեծ ֆինանսական հնարավորություններ, որից կարող է հրաժարվել միայն չափազանց ծույլը: Կարող եք ձեռք բերել թանկարժեք իրեր:         

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Ձեր տեսքով եւ վարքով ընդգծում եք ձեր անկախությունը եւ ինքնուրույնությունը, որը հարգանքի է արժանի: Ե՛վ հիմա, ե՛ւ սրանից հետո ցանկացած գործում դուք առաջին պլան եք մղելու ձեր անձնական շահը:  Լավ  կլինի,  որ  ստանաք  լրացուցիչ  կրթություն:           

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Տարվա վերջին ձեր ուժերը սպառվելու եզրին կլինեն, ուստի խնայեք ձեզ: Շատերի կյանքում բարեկամների կամ պարտքի հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնք հուզում են նրանց, բայց լուծում չեն ստանում: Աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի, սակայն արդյունքները կզգաք մեկ տարի անց:  

ՋՐՀՈՍ- Տարբեր միջոցառումները ձեր գրպանին մեծ հարված կհասցնեն, եւ այդ բացը կարող է լրացնել անսպասելիորեն ստացած  պարգեւատրությունը:  Ինչպես  հայտնի  է,  դուք  կարող եք  բարեկամություն  անել  բոլորի  հետª  սկսած  հավաքարարից, վերջացրած նախարարով, եւ դա այս շաբաթ ձեզ հաջողություն կբերի:

ՁԿՆԵՐ- Այս շաբաթ  կպարզվեն  ձեր  հարաբերությունները ղեկավարության հետ, եւ կիմանաք ձեր իսկական տեղը: Մասնագիտական աճի եւ հաջողության քիչ հնարավորություն ունեք: Նրանք, ովքեր ծնվել են մարտի սկզբին, կարող են չմտածված արարքներ կատարել: Պետք չէ նյարդայնանալ, աշխատեք ընթանալ իրադարձությունների հոսքին համընթաց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ