Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ՇՏԱՊ. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Արխիվ 12-16

ՇՏԱՊ. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ


Այսօր ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆԻ հերթական «Կոմա-նոստրան» էր, որը, ցավոք, դերասանը ստիպված է եղել կիսատ ներկայացնել: Ինքնազգացողության վատացման պատճառով արտիստը չի կարողացել շարունակել ելույթը, չնայած որ ամեն ջանք գործադրել է, ցույց չտալու համար, որ իրեն վատ է զգում: Ինչպես տեղեկացանք ներկաներից, Դուրյանը անգամ փորձել է իր ինքնազգացողության վատացումը հումորով ներկայացնել: Երբ մի կին երեխայի հետ դուրս է եկել դահլիճից, դերասանը կատակել է, թե իբրև փոքրիկին տանում են, որ իր մահը բեմում չտեսնի: Հոգատար հադիսականներից մեկն էլ, դերասանին ինչ-որ դեղ է տվել, կարծես շնչառությունը թարմացնող միջոց, բայց Դուրյանը զգացողությունը չի բարելավվել: Ապա ներկաները, նկատելով, որ, իսկապես, Դուրյանն իրեն լավ չի զգում, միաձայն բղավել են ընդմիջում, բայց դերասանը չի ցանկացել ընդհատել ներկայացումը: Րոպեներ հետո տեսնելով, որ այլևս չի կարողանում խաղալ` Դուրյանն ինքն է խնդրել ընդմիջում, ասելով, որ իսկապես իրեն վատ է զգում եւ սիրտը ցավում է:

Նարեկ Դուրյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ