Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

«ՏԻԳՐԱՆԸ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ»

Արխիվ 12-16

«ՏԻԳՐԱՆԸ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ»

Երեկ ուշ երեկոյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց առ այն, որ Գորիսում տեղի ունեցած վթարի անմիջական մեղավորներն են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը եւ Խաչատրյանների ազգակից Նիկոլ Աբրահամյանը: Iravunk.com-ի հետ զրույցում, սակայն, վթարի հետեւանքով միակ տուժող Նիկոլ Աբրահամյանը, ով ի դեպ մեզ հետ զրույցի ընթացքում գտնվում էր հիվանդանոցում եւ հազիվ էր կարողանում խոսել, հավաաստեց, որ մեքենայի մեջ միայն ինքն է եղել, իսկ Տիգրան Խաչատրյանին այդ օրը առհասարակ չի տեսել.«Մեր տնից գնում էի հորս տուն, իսկ այդ մեքենան առանց մարգատները միացնելու դուրս է եկել դեմս, ես էլ խփել եմ մեքենայի մեջտեղին: Բայց ոչ մի տուժող, բացի ինձանից չկա, ղեկը դոշիս մեջ ա մտել: Ինչ վերաբերում է տարածված լուրերին, որ Տիգրանն էլ է եղել հետս, հլը մի բան էլ ղեկին ա եղել, լրիվ ծերից-ծեր սուտ ա: Էդ խոսակցություններ տարածողները չեն տեսել, որ  մեքենայի միջից միայն ինձ են  հանել, Տիգրանը ընդհանրապես ի՞նչ կապ ունի:  Ես ցուցմունք էլ եմ տվել, թող էդ տարածողները գնան ցուցմունքնեևը կարդան, նոր դուրս տան ինչ պատահի: Դեպքից անմիջապես հետո ես Զարզանդին եմ զանգել, ինքն ա ինձ հիվանդանոց հասցրել»:

Անդրադառնալով վթրարի հետեւանքով հասցված առողջական խնդիրներին մեր զրուցակիցը մասնավորապես նշեց.«Դոշս է վնասվել, ոտքերս ու թեւս»:

Հ. Գ. Եթե սա առաջին դեպքը լիներ, երբ անտեղի կամ մարզպետի կամ նրա ազգականների անուններն են շոշափում ինչ-որ սկադալային պատմությոնների մեջ, գուցե եւ զարմանայինք, բայց հիմա տեղին է ասել, լավ ինչք՞ան կարելի է Խաչատրյանների անունները սեւացնելով ինքնաբավարավել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ