Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

«ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԱՅՆՊԻՍԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵ ԼՈԽ ՎԱՏ Է, ԵՒ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԱ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼ

Արխիվ 12-16

«ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԱՅԴ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԹԵ ԼՈԽ ՎԱՏ Է, ԵՎ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԱ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ ՉԷ»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այսօր «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 24-ին  «Եռյակի» հանրահավաքին, ասաց, որ  ԲՀԿ առաջնորդի ելույթը պետք է քննադատական մաս պարունակեր: Մասնավորապես, նա պետք է ասեր` ինչ չի արել ներկայիս կառավարությունը: Եվ այն  ինչ չի արել, ինչպես պետք է աներ:

Ըստ Ադիբեկյանի` հնչեցին իշխանափոխության կոչեր,  բայց նոր իշխանության գործելակերպի մասին ոչինչ չհնչեց: Պարզ չէ, որ այդտեղ հավաքված հանրությունն ուր  է գնալու: «Երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: ԲՀԿ ղեկավարի այս խոսքերն ուղղակի հայտարարություն են, ոչ թե վերլուծություն: Խոհանոցային այն խոսակցությունները, թե լոխ վատ է, եւ մեղավոր են իշխանությունները, դա ծրագրային ելույթ չէ»,- ասաց պրն Ադիբեկյանը:

ԲՀԿ ղեկավարն իր ելույթում նաեւ հայտարարեց, որ իշխանությունը պետք է համաժողովրդական շարժման պահանջներն ի կատար ածի: Սրանով, փաստորեն,  ԲՀԿ առաջնորդն ակնարկեց իշխանությունների հետ բանակցելու մասին: Արդյոք իշխանությունը բանակցությունների կգնա: «ՀՀ նախագահը հայտարարեց, որ պատրաստ են  համագործակցելու այն ուժերի հետ, որոնք կօգնեն իրավիճակը բարելավվելու:  Այնպես որ, եթե գործողությունների ծրագիր «Եռյակի» կողմից առաջարկվի եւ դա կյանքի կոչվի, ՀՀԿ-ն ընդառաջ կգնա»,- վերլուծում է Ադիբեկյանը:  

Ինչ վերաբերում է համաժողովրդական շտաբեր ձեւավորելուն, սոցիոլոգը հիշեցնում է` 670 համայնքների ղեկավարները ՀՀԿ-ականներ են, միայն 150-ն է ընդդիմության ձեռքին, հետեւաբար  «Եռյակին» կհաջողվի ձեւավորել  150-200 շտաբ: «Այդ շտաբեր մարդիկ գալու են ինչ-որ բան խնդրելու, պատրա՞ստ է «Եռյակն» այդ շտաբերի միջոցով մարդկանց կենսական խնդիրները լուծի»,- մտորում է Ադիբեկյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ