Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

«ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՇՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՍՊԱՆԴ». ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՈՏ

Արխիվ 12-16

«ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ  Է ՇՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ

ՍՊԱՆԴ». ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՈՏ

 

Այսօր քաղաքապետարանի մոտ  մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ մայրաքաղաքում  թափառող շների սպանդի: «Իրավունքի» հետ զրույցում «Դինգո թիմ» ՀԿ-ի անդամ Ալինա Ենգոյանը հիշեցրեց կառավարության որոշումներից մեկը, ըստ որի` պետք է իրականացվի շների երկու անգամ ավելի շատ ստերջացում, քան վնասազերծում:

Երեւանի թափառող կենդանիներին որսացող, ստերջացող ու վնասազերծող  «Յունիգրաֆ իքս» ընկերությանը,  ըստ Ալինա Ենգոյանի, հատկացվում են ահռելի գումարներ, որոնք պետք է արդյունավետ ծախսվեն, որի համար էլ իրենք պայքարում են: «Տասը տարի շարունակ իրականացվում է  անօրինական սպանդ, որը հանգեցնում է շան տեսակի ագրեսիվացմանը եւ թափառող շների շատացմանը»:

ՀԿ-ի ներկայացուցչի խոսքով` շների ստերջացում  չի արվում: «Եթե քաղաքում կան ստերջացված շներ, ապա այն արվել է  «Դինգո թիմ» ՀԿ-ի կողմից,»- վստահեցնում է Ալինան:

Թափառող կենդանիների դեմ պայքարին առնչվող մյուս կասկածելի հարցը դրանց թվաքանակն է: «Ինչպե՞ս է լինում,  որ ամեն տարի «Յունիգրաֆ իքս»-ի կողմից ներկայացվում է 46.000 թափառող շուն, այն դեպքում, երբ 20.000.000-անոց Մոսկվայում կա 20.000 շուն: Մեր տվյալներով` մայրաքաղաքում  պետք է  լինի ոչ ավելի, քան 8000 շուն»,- ասաց Ալինան:

ՀԿ-ի ներկայացուցչի խոսքով` քաղաքապետարանում չկան  թափառող կենդանիներին վերահսկող եւ այդ խնդիրներին իրազեկ  գոնե մեկ կենսաբան. «Իսկ միջազգային կառույցի մասնագետները բազմիցս ասել են, որ պետք է թիմ ստեղծվի ու կատարվի մասնագիտական լուրջ աշխատանք, որպեսզի նույն շան ետեւից «Յունիգրաֆը» երկու անգամ չգա: Այսինքն մի անգամ գա տանի, ստերջացնի, հետո էլ տանի վնասազերծի»:

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանն էլ  լրագրողների հետ զրույցում ասաց, որ  իրենք ցանկանում են կացարան կառուցել, սակայն դրա համար առնվազն 500 մլն դրամ է անհրաժեշտ և քանի որ մեր երկիրը շրջապատված է թշնամիներով,  չեն կարող այդքան գումար տրամադրել նման խնդրի համար:

Ի դեպ, խնդրի շուրջ «Իրավունքը» մանրամասն զրուցեց  Ալֆրեդ Հունանյանի հետ, որը կներկայացնենք  հաջորդիվ:





























 

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ