Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՇԻԼԼԵՐԻ ՄԵԴԱԼՈՎ

Արխիվ 12-16

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ

ՇԻԼԼԵՐԻ ՄԵԴԱԼՈՎ


 

Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում տեղի ունեցավ Հայկ Բաբուխանյանի`  <<Հայաստանը պետք է լինի Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի ավանգարդում>> գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին  ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, դիվանագետներ, մշակույթի ասպարեզը ներկայացնող հարգարժան անձինք:

Ներկայացնելով գիրքը` Հ. Բաբուխանյանը նշեց, որ այն նվիրված է Հայաստանի` ԵՏՄ-ի մեջ անդամագրվելուն եւ  գրքում մանրամասն ներկայացված են անվտանգության, տնտեսական  եւ քաղաքակրթական տեսանկյունից Հայաստանի ԵՏՄ անդամագրվելուց օգուտները: Հեղինակը նշեց, որ հարյուր տարի առաջ հայ ժողովուրդը մոտենում էր 1915 թվականին` սարսափելի մթնոլորտում եւ ապրեց իր հազարամյա պատմության մեջ ամենադաժան էջը: Իսկ այսօր` Ցեղասպանությունից հարյուր տարի անց, Հայաստանը մոտենում է 2015 թվականին` ապագայի հանդեպ լավատեսությամբ, քանի որ հունվարի 1-ից անդամագրվելու է Եվրասիական միությանը:

Այնուհետեւ, գրքի վերաբերյալ խոսքով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, <<Ազգային միաբանություն> կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, որը նախ շնորհավորեց գրքի հեղինակին` 50-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ ապա ասաց.<<Եզակի ազնվություն է զետեղված գրքում: Ամենասուր հարցերին տրվում են յուրովի մեկնաբանություն եւ պատասխան: Ի տարբերություն որոշ այլ հեղինակների, Հայկ Բաբուխանյանի հոդվածներն ունեն համամարդկային նշանակություն: Գրված են քրիստոնեական համակարգում: Կազմված են պահպանողական համախոհության հենքի վրա>>:

Իր խոսքում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ Ա. Իվանովը դեսպանի անունից Հ. Բաբուխանյանին հանձնեց շնորհակալագիր. <<Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման մեջ երկարամյա եւ ծանրակշիռ ներդրման համար>>:

Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի անունից սիրված դերասան, ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը նշեց.<<Հ. Բաբուխանյանի գործը միշտ էլ եղել է պայքարը չարի դեմ եւ բարի գործերի խրախուսանքը: Այդ իսկ պատճառով Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիան այօր որոշել է պարոն Բաբուխանյանին պարգեւատրել  Շիլլերի անվան մեդալով, քանի որ Շիլլերը միշտ ներկայացրել է բարու եւ չարի պայքարը, որն ավարտվել է առաջինի հաղթանակով: Եվ կցանկանայինք, որ Հ. Բաբուխանյանը միշտ հաղթեր չարին եւ լիներ հաղթանակով իր բարդ գործում>>:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ