Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ». Վ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Արխիվ 12-16

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ». Վ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

«Իրավունքը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրուցեց հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած «Եռյակի» ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, Ժառանգության համատեղ հանրահավաքի մասին:

-Պրն Բաղդասարյան, ի՞նչ տպավորություն ստացաք «Եռյակի» հանրահավաքից:

- Դե նորություն չկար հանրահավաքում, որ մեկնաբանեմ: Երբ երեք ոչ իշխանական ուժերով կանեն ընդհանուր մի հայտարարություն, նոր խոսենք:Իրենք բարձրացրին այն հարցերը, որոնք մեր վերահսկողության տակ են մենաշնորհ, կյոռուպցիա: Դռները բաց են, կարող են գալ ու քննարկել միասնական արդյունքի հասնելու համար: Հարթակում կանգնած քաղաքական ուժերը եղել են իշխանության մեջ, կարող էին այդ ժամանակ  բարձրացնել: Անկեղծ ասած,  ինձ համար հստակեցված չէ ինչ են ուզում իրենք:

- ԲՀԿ առաջնորդն իր  ելույթով ի՞նչ մեսսիջներ հղեց հանրությանն ու իշխանությանը:

-Ընդհանուր առմամբ իմաստը հետեւյալն էր խոսելու բան կա, որի մասին մենք վաղուց ենք ասել: Չկա նոր բան, որի մասին ես խոսեմ:

- Փաստորեն, ընդունում եք, որ «Եռյակն» իշխանության հետ բանակցելու  կամուրջները չի այրել:

-Այո, հիմա իրենք են այդ բանակցության ճանապարհները փնտրում:

-Արդյոք կհաջողվի «Եռյակին» համաժողովրդական շտաբեր բացելու հայտարարությունը կյանքի կոչել:

- Լավ չեմ հասկանում դա: Իրենք յուրաքանչյուր տեղում ունեն շտաբ: Երեւի դրանց անվանումը փոխեն: Ընտրություններից երեք ամիս առաջ շտաբեր ստեղծելը հասկանում եմ: Հիմա չեմ հասկանում ինչո՞վ են զբաղվելու այդ շտաբերը:

- Կարծիք կա, որ «Եռյակին» գլխին կանգնած է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը...

- Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է դիրիժորություն անել ուրիշի ռեսուրսների վրա, բայց իրենք պետք  էորոշեն ով է գլուխը: Այն օրը, երբ պետք է որոշեն, ով է նրանցից առաջինը, ինձ թվում է «Եռյակը» լուրջ խնդիրների առջեւ կկանգնի:


Սոնա Դավթյան








Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ