Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

Անդրանիկ Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը «Իրավունք» թերթի 25 ամյակի կապակցությամբ

Արխիվ 12-16

Անդրանիկ Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը «Իրավունք» թերթի 25 ամյակի կապակցությամբ

 

«Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված   թերթի խմբագրակազմին հոբելյանի առթիվ, իր  մաղթանքներն է հղել ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ և «Евразия» մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:

Անդրանիկ Նիկողոսյանի ուղերձում ասվում է.

Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է անաչառ, անկողմնակալ աշխատանք:
Քսանհինգ տարի լինելով ժողովրդի կողքին և բարձրացնելով տարաբնույթ հարցեր , հասարակությանը իրական հնարավորություն տալով օգտվել տեղեկացված և իրազեկված լինելու՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից, ունենալով  փայլուն աշխատանք , «Իրավունք» թերթն այսօր ունի ընթերցողների լայն զանգված  և մեր երկրի ազատ լրատվական դաշտում իր արժանի տեղն է զբաղեցնում :
Բնականաբար քսանհինգ տարին լուրջ ժամանակահատված  է մի լրատվամիջոցի համար, որը մշտապես գտնվում է իրադարձությունների կիզակետում: 
Այն մարդիկ, ովքեր իրենց համար հստակ նպատակներ էին սահմանել, միշտ էլ հետագայում հաջողության են հասել: Ուստի  ցանկանում եմ «Իրավունք» թերթին, նրա խմբագրական ողջ անձնակազմին, ի դեմս թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար շնորհավորել ԱԺ պատգամավոր  Հայկ Բաբուխանյանին , «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանին   ցանկանալով անսպառ հաջողություններ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ