Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

«ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿՈՎԻՉ, ՎԵՐԱԴԱՐՁԻՐ, ՄԵՆՔ ՔԵԶ ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐՈՒՄ ԵՆՔ»

Արխիվ 12-16

«ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿՈՎԻՉ, ՎԵՐԱԴԱՐՁԻՐ, ՄԵՆՔ ՔԵԶ ԱՄԵՆ ԻՆՉ

ՆԵՐՈՒՄ ԵՆՔ»

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը  «եռյակի»` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» հետ որեւէ առնչություն  չունի: «Քոչարյանը բաց հայտարարել է, ես կգամ, եթե ազգովի խնդրենք»,- ասաց Ա. Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի` Քոչարյանի համար նսեմացում կլինի, եթե  իշխանության վերադառնա  ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի  շնորհիվ. «Նա ուզում է, որ ամբողջ ժողովուրդը կանգնի ու ծնկաչոք խնդրի. Ռոբերտ Սեդրակովիչ, վերադարձիր, մենք քեզ ամեն ինչ ներում ենք, դու մեր առաջնորդն ես: Բայց ինձ չի թվում, որ քաղաքական ամբողջ էլիտան պատրաստ է դրան»:

Ինչ վերաբերում է  ԲՀԿ-ին, որը կարծես թե «այլընտրանքից» դարձավ ընդդիմություն, սոցիոլոգի  կարծիքով` ԲՀԿ-ը կենտրոնամետ ընդդիմություն է. «Եռյակի» հանրահավաքում շատ պարզ ասվեց, որ իրենք  ապարատն ու իշխանավորներին ձեռք չեն տա,  պարզապես անհրաժեշտ է նավակի ուղղությունը փոխել: Այսինքն` մեզ պետք են առաջին, երկրորդ, երրորդ տեղերը: Սրանով «եռյակն ասում է, որ իրենք իշխանափոխություն չենք անում, այլ իշխաններին ենք փոխում»:

Սոնա Դավթյան


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ