Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

«ՅՈԹ ՄԵՂՔ, ՅՈԹ ԲՈՒՅՐ»

Արխիվ 12-16

«ՅՈԹ ՄԵՂՔ, ՅՈԹ ԲՈՒՅՐ»


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Վահագնի թաղամասի նորաբաց ռեստորանում / Արարատ Գոլֆ ակումբ/ տեղի կունենա երիտասարդ նկարիչ և պարֆյումեր Արման Մանուկյանի հետաքրքրիր և յուրահատուկ մեկնություններով լի աշխատանքների ցուցադրությունը: Ցուցահանդես-ներկայացման շրջանակներում կցուցադրվի  նկարիչի կտավները, գրաֆիկական աշխատանքների ալբոմը:

Արման Մանուկյանը Հայաստանում առաջին անգամ հիմք է դնում «Յոթ բույրեր» հայկական օծանելիքների հավաքածուին, որոնց մեջ հիմք է ընդունվել հայկական բնաշխարհի բուսական բազմազանությունը: Ցուցահանդեսը մեկնարկելու է աստվածաշնչյան «Յոթ մահացու մեղքեր» թատերական ներկայացմամբ, որի սյուժեն բխում է կտավներում առկա սյուրեալիստական գաղափարներից: Ներկայացման բեմադրող ռեժիսորն է բեմադիրչ Գուժ Թադևոսյանը: Ցուցահանդես-ներկայացումը, իբրև գեղարվեստական երևույթ, իր մեջ ներառում է արվեստի տարբեր ժանրերի միաձուլում, որն իր հերթին ծնում է մշակութային արտահայտչաձևեր: Ցուցահանդես-ներկայացման գեղարվեստական մեկնաբանությունը միտում ունի նպաստել մշակութային ոլորտի և անհատի գեղագիտական ճաշակի համալրմանը: Նոր սերունդի հետաքրքրությունների շրջանակում ձևավորել արվեստի, կրոնական բարոյագիտության և բնության ներդաշնակումների գաղափարը: Ծրագրի իրականացումը նպատակ ունի  ծրագրի մասնակցող երիտասարդների շրջանակներում սերմանել շարունակական հետաքրքրություններ վերը նշված աշխարհայացքների նկատմամբ:

Նախագիծը նախատեսված է արվեստագետների և արվեստասեր հանդիսատեսի համար:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ