Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

«ՊԵՏՔ Է ՔԱՂՄԱՍՆ ԻՐԱՐ ՏԱԼ».ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՎԱՇԽԱՌՈՒԻ ՀԱՅՑԸ

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ Է ՔԱՂՄԱՍՆ ԻՐԱՐ ՏԱԼ».ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

ՄԵՐԺԵՑ ՎԱՇԽԱՌՈՒԻ ՀԱՅՑԸ

 

«Իրավունքը» նախորդ հրապարակներում անդրադարձել էր  Սողոմոնյանների ընտանիքի պատմությանը: Հիշեցնենք` Սողոմոնյանների ընտանիքը, ինչպես պնդում է Հովհաննես Սողոմոնյանը, դարձել է խաբեության զոհ, որում իր  ուրույն դերակատարությունն է ունեցել,  ինչպես մեզ հետ զրույցում նշում է Սողոմոնյանը, վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը: Նա ամեն կերպ ցանկանում է վերականգնել Սողոմոնյանների բնակարանի կեղծ առք ու վաճառքի պայմանագիրը, որը  դատական երեք ատյանները  չեղյալ են համարել:


Բնակարանի կեղծ առքուվաճառքի պայմանագիրը անօրինական համարելու համար վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը դատի է տվել կադաստրի պետական կոմիտեին: Որպես երրորդ կողմ՝ դատական սույն գործում ներգրավված են նաեւ Սողոմոնյանների ընտանիքը: Սույն գործով դատական վճիռը  կայացվեց հոկտեմբերի 22-ին.վարչական դատարանը մերժեց Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ կադաստրի պետական կոմիտեի:

«Իրավունքի» հետ զրույցում բնակարանի սեփականատեր Հովհաննես Սողոմոնյանն ասաց, որ հիմա պետք է մտածեն գործին առնչվող  առաջին վաշխառուին պատասխանատվության ենթարկելու  մասին (նկատի ունի Արթուր Միրզոյանին-խմբ.):

Հովհաննես Սողոմոնյանը, սակայն, կարծում է, որ դեռ վաղ է ուրախանալ դատարանի այս վճռով, քանի որ Նորիկ Տեր-Գրիգորյանը կարող է դատարանի վճիռը բողոքարկել վարչական դատարանում: «Իմ տունը դեռ գրավի տակ է, Արթուր Միրզոյանը դեռ գրավառու է: Պետք է քաղմասն իրար տալ, տեսնենք ինչ ենք անում: Արդեն 11 ամիս  է»,-ասաց  մեր զրուցակիցը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ սույն դատական գործի պատճառով Սողոմոնյանների ընտանիքը չի կարողանում  բնակարանը վաճառել` առողջական լուրջ խնդիրներ ունեցող իրենց թոռանը բուժման տանելու նպատակով: Երեխային ֆինանսապես աջակցելու համար «Արարատ» բանկում բացվել է հաշվեհամար՝1510004370130100:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ