Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՔՈԲԱՅՐԱՎԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՔՈԲԱՅՐԱՎԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ


1186 թվականին կառուցված Քոբայրավանք վանական համալիրի վերկանգման աշխատանքերը, որոնք մեկնարկել էին 2006 թվականին շարունակվում են մինչ օրս: Վանական համալիրը որոշ մասով վերկանգնվել է նաեւ Խորհրդային Միության տարիներին: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի խոսքով`եկեղեցու վերկանգնման աշխատանքերին զուգահեռ հայ-իտալական համատեղ ծրագրի շրջնակներում իրականացվել է նաեւ եկեղեցու որմնանկարների ամրակայման եւ վերկանգնման աշխատանքեր: «2011 թվականին սկսվել են զանգաշտարակի վերկանգնման աշխատանքերը` ճարտարապետ-վերկանգնող Մելիք Քարամյանի գլխավորությամբ, այս տարի այդ աշխատանքները ավարտվեցին: Վերականգման աշխատանքերին  զուգահեռ տարբեր տեղերոմ կատարվել է տարբեր ծավալի պեղման աշխատանքեր, որի շնորհիվ էլ այստեղ բացվել է կենցաղային տիպի կառույցներ: Նախատեսված է, որ 2015 թվականին կսկսվի սեղանատան վերակառուցման աշխատանքերը: Նշեմ, որ այս տարրի բարեկարգվել է նաեւ վանական համալիրի ճանապարհները»,-տեղեկացրեց ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ եւ ավելացրեց, որ վանական համալիրն ունի լուրջ եկրաբանական աշխատանքերի կարիք, որոնք կապված են ջրամեկուսացման, ժայռերի ամրացման հետ: Դրանք պահանջում են մեծ ուշադրություն եւ լուծումներ:

Օձունի եւ հարակից գյուղերի հեգեւոր հովիվ տեր Վրթանս քահանա Բաղալյանը փաստեց, որ Քոբայրավանք վանական համալիրը ՀՀ Լոռու մարզի զբոսաշրջային կենտրոններից մեկն է: Եթե համալիրն ամբողջովին վեականգնվի, ապա այստեղ կայցելեն ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ. «13-րդ  դարում Իվանե Զաքարյանի կողմից վանքը վերակառուցվել է եւ ավելացվել են նոր շինություններ: Այսօր վանքը բաղկացած է տարբեր եկեղեցիներից, որոնց տակ կան հոսող ջրեր, ինչն էլ խանգարում է, որպեսզի եկեղեցին պահպանվի»,-ընդգծեց տեր ՎՐԹՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆԸ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ