Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

«ԵՐԵՎԻ ՈՒՈՐԼԻՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶԻ ՕԲԱՄԱՅԻՆ` ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ». ՔԱՂԱՔԱԳԵՏ

Արխիվ 12-16

«ԵՐԵՎԻ ՈՒՈՐԼԻՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶԻ ՕԲԱՄԱՅԻՆ` ՃԱՆԱՉԵԼ

ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ». ՔԱՂԱՔԱԳԵՏ

 

Երեկ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի  նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԼՂ խնդրի վերաբերյալ: Թե ինչ տվեց երկու երկրների այս հանդիպումը, «Իրավունքը» պարզեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանից:

-Պրն Շիրինյան, Սերժ Սարսգյանի ու Իլհամ Ալիեւի այս հանդիպումը նախորդներից ինչո՞վ էր տարբերվում: Արդյոք այս հանդիպումը կարելի է առանձնահատուկ համարել:

-Այո: Հուլիս-օգոստոսյան դաժան կռիվներից հետո, երբ հայոց բանակը ցույց տվեց իր պրոֆեսիոնալիզմը, առաջացավ նոր իրավիճակ: Ադրբեջանի նախագահ Ալիեւը երկու-երեք տարի շարունակ խոսում էր  պատերազմի մասին, հետո էլ սկսվեցին ռազմական գործողությունները, այսինքն` Բաքուն զբաղված էր համաշխարհային բանդիտիզմով, ամբողջ աշխարհին տեռորի ենթարկելով: Հայկական բանակը, սակայն, ջարդեց Ադրբեջանի նախագահի ատամներն այն աստիճանի, որ, կներեք, ոչխարի նման  նա հիմա  գալիս-մասնակցում է  ցանկացած բանակցության: Սա մեծ նվաճում է: Աստված չանի, եթե հայկական բանակը պարտվեր, ռուսները, Ալիեւին հեծած, քշելու էին Հայաստանի վրա:  Մեր  նախագահն Ադրբեջանի նախագահի փողկապից բռնած` ուր ուզի կտանի:

-Երկու երկրների հանդիպման օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը  թվիթերյան իր էջում գրել էր, որ հույս ունի, թե այս հանդիպումը կմոտեցնի  խաղաղությանը: Ի՞նչ ակնարկ էր սա ամերիկացի համանախագահի կողմից:

-Երեւի Ուորլիքը պետք է համոզի Օբամային ճանաչել Արցախի անկախությունը: Թող Արեւմուտքը ճանաչի Արցախի անկախությունը, այսինքն` լուծված հարցին կնիք դնեն: Հարցն ընդմիշտ կլուծվի, մենք էլ խաղաղ կապրենք:

- Որոշ վերլուծությունների համաձայն Ֆրանսիայի նախագահի նախաձեռնողականությունը երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման առումով նպատակ  ուներ ցույց տալ, որ  ԼՂ հարցի կարգավորումը միայն ՌԴ-ի, այսպես ասած, մենաշնորհը չէ: Ֆրանսիան եւս ունի այստեղ իր որոշակի դերակատարությունը:

- Նախ պետք է պարզել վերլուծողներն ովքեր են` կենսաբան են, ճիճվաբան են: Հակասություն են որոնում երեք գերտերությունների ղեկավարների գործունեության միջեւ, որպեսզի Հայաստանը նրանց դանակի տակ մտնի: ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք նախագահների միջեւ առայժմ կա կոնսենսուս Արցախի հարցում: Երեք համանախագահներն էլ ցանկանում են մեր տարածաշրջանում խաղաղություն:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ