Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

"Ժառանգություն" կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանը քաղբանտարկյալ է: "Իրավունքը" դերասանի փաստաբան ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ պարզեց` համամի՞տ է նա Ր. Հովհաննիսյանի այդ հայտարարությանը:
Փաստաբանը խուսափեց հստակ գնահատական տալ` ասելով, որ քաղբանտարկյալ տերմինը որեւէ իրավական ակտով սահմանված չէ: "Ես քաղաքական գործիչ չեմ, որ ձեր հարցին պատասխանեմ: Բայց պայմանականորեն` քաղբանտարկյալ նշանակում է, որ անձը դատապարտվել է ոչ թե քրեական օրենսգրքով արգելված արարքի, այլ` քաղաքական հայացքների համար: Վարդան Պետրոսյանի դեպքում ունենք մի իրավիճակ, որը ոչ մի աղերս չունի օրենքի հետ: Օրինակ, չկա մի գործ, երբ անձին` որպես մեղադրյալ, ներգրավեն, ցանկանա ցուցմունք տալ, խնդրի հարցաքննության ձեւաթուղթը, իսկ քննիչը նրան այդ ձեւաթուղթը չտա: Չկա մի գործ, երբ քննիչը խլի փաստաբանի գրիչն ու փախչի",- ասաց փաստաբանն ու թվարկեց գործին առնչվող այլ խախտումներ եւս:
Նիկոլայ Բաղդասարյանից պարզեցինք` չի՞ կարծում, որ Վարդան Պետրոսյանին քաղբանտարկյալ համարելով` Րաֆֆի Հովհաննիսյանը վիրավորեց Հակոբյանների ընտանիքին, որոնք երկու որդի են կորցրել եւ ինչ-որ չափով վատ վիճակի մեջ դրեց նաեւ Վարդան Պետրոսյանին, որը հայտարարել էր, որ պատրաստ է իր պատիժը կրել: "Վարդան Պետրոսյանը ասել է, որ ոչ թե պատրաստ է իր պատիժը կրել, այլ որ չի խուսափի պատասխանատվությունից: Այսինքն` նա կանի ամեն ինչ, որ օժանդակի ճշմարտության բացահայտմանը: Ինչ վերաբերում է Հակոբյանների ընտանիքին, նրանց ոչ ոք չի ուզում վիրավորել: Ցավոք սրտի, մարդիկ ուզում են պատրվակ դարձնել դա, օգտագործեն նրանց` ձեւական բառերով, ձեւական խոսքերով: Սա է իմ ցավը",- եզրափակեց Վարդան Պետրոսյանի փաստաբանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ