Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Արխիվ 12-16

ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ "ԻՐԱՎՈՒՆՔ" ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


"Իրավունք" թերթի 25-ամյա հոբելյանի առթիվ, թերթի խմբագրակազմին իր մաղթանքներն է հղել ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ եւ "Եվրասիա" մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը:
-Յուրաքանչյուր աշխատանք պահանջում է անաչառ, անկողմնակալ մոտեցում:
Քսանհինգ տարի լինելով ժողովրդի կողքին եւ բարձրացնելով տարաբնույթ հարցեր, հասարակությանը իրական հնարավորություն տալով օգտվել տեղեկացված եւ իրազեկված լինելու` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից, ունենալով փայլուն աշխատանք, "Իրավունք" թերթն այսօր ունի ընթերցողների լայն զանգված եւ մեր երկրի ազատ լրատվական դաշտում իր արժանի տեղն է զբաղեցնում:
Բնականաբար, քսանհինգ տարին լուրջ ժամանակահատված է մի լրատվամիջոցի համար, որը մշտապես գտնվում է իրադարձությունների կիզակետում:
Այն մարդիկ, ովքեր իրենց համար հստակ նպատակներ էին սահմանել, միշտ էլ հետագայում հաջողության են հասել: Ուստի ցանկանում եմ "Իրավունք" թերթին, նրա խմբագրական ողջ անձնակազմին, թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար շնորհավորել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին, "Իրավունք" թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին եւ թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանին` ցանկանալով անսպառ հաջողություններ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ