Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՆԵՐԿԱՅԻՍ ՈՒ ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ՛՛ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ՛՛ ԵՆ

Արխիվ 12-16

ՆԵՐԿԱՅԻՍ ՈՒ ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ

՛՛ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ՛՛ ԵՆ

ՀՀ դատախազությունը հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում բացահայտել է չարաշահումներ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների  բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում:

Այսպես, ՀՀ ԳԴ-ն տեղեկացրել է հանրությանը, որ ԳԴ ՀԿԳ վարչության դատախազների որոշումներով քրեական գործեր են հարուցվել ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի  քննիչի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ներկայիս ու նախկին գլխավոր դատախազների փոխհարաբերության նման զարգացումները սպասելի էին. այսպիսի ՛՛երկու գլուխ մի կաթսայում չես եփի՛՛: Իսկ թե ինչին կծառայեն դրանքª իրավապահ մարմինների մաքրմանը, թե ՛՛սեփական անձի առավելությունը՛՛ ցուցադրելուն, ցույց կտա ժամանակը եւ... Հատուկ քննչական ծառայությունը, ում վարույթում են գտնվելու նորաթուխ քրեական գործերը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ