Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՏԱԹԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ԳՈԼ» ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍՆ ՈՒ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՏԱԹԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ԳՈԼ» ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍՆ ՈՒ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ


Հոկտեմբերի 22-26-ը Մոսկվայում կայացած գարուն-ամառ 2015 Արեւելյան Եվրոպայի խոշորագույն Նորաձեւության շաբաթին` Mercedes-Benz Fashion Week Russia-ին, իրենց հավաքածուներն են ներկայացրել ավելի քան 70 մասնակիցներ` ինչպես նորաձեւության ինդուստրիայում ռուսական եւ միջազգային հայտնի անուններ, այնպես էլ երիտասարդ դեբյուտանտներ:

Mercedes-Benz Fashion Week Russia-ին իր մասնակցությունն է ունեցել հայ երիտասարդ դիզայներ ՏԱԹԵՎԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` իր ONZE ապրանքանիշի «Գոլ» հավաքածուով եւ եզրափակել նորաձեւության շաբաթը: Դահլիճում ներկա հազարից ավելի հանդիսականի համար անակնկալ է եղել`հավաքածուի ցուցադրության  ավարտին, որպես մոդել պոդյում են դուրս եկել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի ֆուտբոլիստներ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ու ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍԸ եւ ցուցադրել հայկական ONZE ապրանքանիշի տղամարդկանց հագուստի նոր` «ԳՈԼ» հավաքածուն:

Իսկ թե ինչպե՞ս է երիտասարդ դիզայներ Տաթեւիկ Ավետիսյանին հաջողվել բազմազբաղ ֆուտբոլիստներին համոզել ֆուտբոլի դաշտը մի քանի րոպեով փոխարինել պոդյումի հարթակով, «Իրավունքը» կպարզի Տ. Ավետիսյանի Հայաստան վերադարձից հետո եւ կներկայացնի առաջիկայում:


Իսկ առավել մանրամասն` տեսանյութում.

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ