Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ԱՂՋԻԿԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ» ՖԻԼՄԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԲՈՒՌՆ ԿԵՐՊՈՎ

Արխիվ 12-16

«ԱՂՋԻԿԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ» ՖԻԼՄԻՆ  ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԲՈՒՌՆ ԿԵՐՊՈՎ


Հոկտեմբերի 22-26-ը Ալմաթիում անցկացվող «Բաստաու» ուսանողական ֆիլմերի միջազգային փառատոնում ժյուրի հատուկ մրցանակին է արժանացել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմը: Սա երիտասարդ ռեժիսորի երկրորդ ֆիլմն է, որը բացի այս փառատոնից առաջիկայում կմասնակցի եւս մի քանի միջազգային կինոփառատոների: Արեն Մալաքյանը «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ փառատոնը շատ հետաքրքիր է եղել, մանավանդ ժյուրիի կազմը, որի նախագահը ադրբեջանցի է եղել.«Փառատոնում ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակի  վրա էր: Մարդիկ շատ ջերմ էին եւ ամեն ինչ անում էին, որ մասնակիցները  լավ տպավորություններով վերադառնան: Անկեղծ ասաց մրցանակի սպասում էի, քանի որ ֆիլմերի դիտումների ժամանակ իմ ֆիլմը հանդիսատեսի կողմից ընդունվեց շատ բուռն կերպով: Սակայն չէի սպասում, որ դա կլինի հենց ժյուրիի մրցանակը»,-նշեց ԱՐԵՆ ՄԱԼԱՔՅԱՆԸ: Նրան մրցանակը հանձնել է հենց ժյուրիի նախագահը:

Հ.Գ. «Իրավունքի» հետ Արեն Մալաքյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք առաջիկա տպագիր թերթում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ