Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՀԱՅՏՆԻ ՏԵՆՈՐ ՌՈՒԲԵՆ ԿՈՒԲԵԼՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ

Արխիվ 12-16

ՀԱՅՏՆԻ ՏԵՆՈՐ ՌՈՒԲԵՆ ԿՈՒԲԵԼՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ

 

Երեկ կյանքից հեռացավ օպերային երգիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ ՌՈՒԲԵՆ ԿՈՒԲԵԼՅԱՆԸ:

Հայտնի տենորը ծնվել է 1933 թվականի օգոստոսի 14-ին Երեւանում: 7 տարի սովորել է Երեւանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում, ապա` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի ֆակուլտետում` Տ.Շահնազարյանի դասարանում: Եղել է նաեւ օպերային երգիչ Պ.Լիսիցյանի աշակերտը: Եղել է Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար: Հանդես է եկել շուրջ 50 օպերային ներկայացումներում` Չայկովսկու «Իոլանտա», «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին», Վերդիի «Տրավիատա», «Օթելլո», Պուչինիի «Չիո Չիո-Սան», Բելլինիի «Նորմա», Դոնիցետտիի «Լուչա դե Լամերմուր», Բիզեի «Կարմեն», Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ», «Արքայադուստր», Տիգրանյանի «Դավիթ Բեկ», «Անուշ», «Ալմաստ», Խոլլինովի «Լավատեսական ողբերգություն», Արմենյանի «Փլուզում», Բաբաևի «Արծվաբերդ», Չուխաճյանի «Արշակ Երկրորդ», Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ», «Ճանապարհ դեպի Էրզրում», Ջրբաշյանի «Գիքոր», Հախինյանի «Լեգենդի մարդը», Տերտերյանի «Երկրաշարժ» եւ այլն: Եղել է ՀԽՍՀ թատերական գործիչների միության անդամ: Դարձել է Հայաստանի երիտասարդ մեներգիչների 5-րդ փառատոնի դափնեկիր եւ արժանացել ոսկե մեդալի:

«Իրավունքը» վշտակցում է  Կուբելյանների ընտանիքին ու մաղթում համբերություն հարազատներին:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ