Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԲՀԿ ՊԱՏԳԱԳԱՄԱՎՈՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱ- ԲԱՑԱԿԱ ԱՆԵԼՈՒՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱԳԱՄԱՎՈՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ  ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱ- ԲԱՑԱԿԱ ԱՆԵԼՈՒՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

«Իրավունքն» այսօր ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից  պարզեց արդյոք հոկտեմբերի 24-ի հանրահավաքն ինքնաբուխ կարելի է համարել, եթե որոշ լրատվամիջոցներ ֆիքսել էին ինչպես են շատ քաղաքացիների տաքսիներով  բերում հանրահավաքի ու ներկա բացակա անում:  Որքան էլ զարմանալի թվա, սակայն ԲՀԿ պատգամավորը մեր հարցադրման միայն առաջին մասին էր ծանոթ: Նրա խոսքով` օրինակ Հրազդանից մարդիկ հնարավորություն չունեն հանրահավաքին մասնակցելու, բացի այդ որոշ երթուղիներ այդ օրը դիտավորյալ չեն աշխատել եւ ԲՀԿ-ն էլ խոստացել է այդ մարդկանց օժանդակել: Ինչ վերաբերում է  քաղաքացիներին ներկա բացակա-անելուն, Ստեփան Մարգարյանը  դրա մասին որեւէ տեղեկություն չուներ:

Ահա այն տեսանյութը, պրն Մարգարյան, որտեղ  հանրահավաքի եկածներին ներկա-բացակա են անում:

Մեր մյուս հարցը վերաբերում է ԲՀԿ-ի այլընտրանքից ընդդիմություն դառնալուն: Արդյոք կարելի է ասել, հոկտեմբերի 24-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո ԲՀԿ-ն այլընտրանքից վերածվեց  ընդդիմության: Ստեփան Մարգարյանի պատասխանն ու այլ մանրամասներ` տեսանյութում:

Հ.Գ. Պրն Մարգարյան,  եթե ԲՀԿ-ն`ԱԺ-ի ամենահարուստ խմբակցությունը, այդքան մտահոգվում է  քաղաքացիների սոցիալ-տնտեսական վատ վիճակի համար, միգուցե հանրահավաքի ժամանակ  ԲՀԿ պատգամավորները իրենց հարստությամբ էլ կիսվեն ժողովրդի հետ:

Սոնա Դավթյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ