Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՀՀ-Ի ԵՒ ԼՂ-Ի ՍԱՀՄԱՆՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԽՆԴԻՐ ՉԻ ԱՌԱՋԱՑՆԻ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ՀՀ-Ի ԵՒ ԼՂ-Ի ՍԱՀՄԱՆՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԽՆԴԻՐ ՉԻ ԱՌԱՋԱՑՆԻ

 

Այսօր ՌԴ Հանրային պալատի անդամ, հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանից   լրատվամիջոցներից մեկը պարզեց արդյոք քաղաքագետը մտավախություն չունի, որ կհայտնվի քննադատության թիրախում  իր այն հայտարարության համար, թե  Հայաստանի եւ  Արցախի միջեւ  մաքսակետի տեղադրման-չտեղադրման խնդիրն իր համար մանր հարց է:

Քաղաքագետն ասաց, որ մաքսակետի տեղադրումը ոչ մի խնդիր չի առաջացնի Արցախում:  Այն դիտարկմանը, որ եթե Հայաստանի ու Արցախի միջեւ մաքսակետ դրվի, հաջորդ օրը Լաչինում  ռուսական զորք կմտնի: «Ոչ մի անգամ ոչ մի զորք չի տեղավորվի առանց ՀՀ կառավարության համաձայնության»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա` Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, հետեւաբար  զարմանալի կլիներ, եթե Հայաստանն ասեր, որ Արցախն էլ իր հետ մտնում է մաքսային միություն

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ