Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՄԻՏԻՆԳՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

Արխիվ 12-16

ՄԻՏԻՆԳՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանին բնորոշ էր մի քանի շաբաթվա ամենօրյա հանրահավաքային հայտեր ներկայացնել քաղաքապետարան: Այժմ փոքր-ինչ ավելի մեղմ տարբերակով նույն գործելակերպը որդեգրել է "եռյակը"` առաջիկա երեք ուրբաթ օրերին "զբաղեցնելով" Ազատության հրապարակը: Ի դեպ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը թեեւ նշում է, որ առաջիկայում "եռյակի" նիստ անպայման կլինի, սակայն գաղտնի պահեց լրագրողներից` երբ է լինելու առաջիկա հանրահավաքը, եւ անգամ երբ է լինելու այդ նիստը: Թե ինչով է պայմանավորված այդ հույժ գաղտնապահությունը` ստույգ հայտնի չէ, սակայն ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի կուսակցությունում համակ ուշադրությամբ հետեւում են Սերժ Սարգսյանի արտերկրյա այցերի ժամանակացույցին ու սպասում են ինչ-ինչ կարեւոր արտաքին իրադարձությանը, որպեսզի դրա հետ համատեղեն հանրահավաքի անցկացման պահը:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ