Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

"ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿՈՎԻՉ, ՎԵՐԱԴԱՐՁԻՐ, ՄԵՆՔ ՔԵԶ ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐՈՒՄ ԵՆՔ"

Արխիվ 12-16

"ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿՈՎԻՉ, ՎԵՐԱԴԱՐՁԻՐ, ՄԵՆՔ ՔԵԶ
ԱՄԵՆ ԻՆՉ ՆԵՐՈՒՄ ԵՆՔ"


Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն "Իրավունքի" հետ զրույցում ասաց, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը  "եռյակի"` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, "Ժառանգության" հետ որեւէ առնչություն  չունի: "Քոչարյանը բաց հայտարարել է` ես կգամ, եթե ազգովի խնդրենք",- ասաց Ա. Ադիբեկյանը:
Ըստ սոցիոլոգի` Քոչարյանի համար նսեմացում կլինի, եթե  իշխանության վերադառնա  ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի  շնորհիվ. "Նա ուզում է, որ ամբողջ ժողովուրդը կանգնի ու ծնկաչոք խնդրի. Ռոբերտ Սեդրակովիչ, վերադարձիր, մենք քեզ ամեն ինչ ներում ենք, դու մեր առաջնորդն ես: Բայց ինձ չի թվում, որ քաղաքական ամբողջ էլիտան պատրաստ է դրան":
Ինչ վերաբերում է  ԲՀԿ-ին, որը, կարծես թե, "այլընտրանքից" դարձավ ընդդիմություն, սոցիոլոգի  կարծիքով` ԲՀԿ-ն կենտրոնամետ ընդդիմություն է. "Եռյակի" հանրահավաքում շատ պարզ ասվեց, որ իրենք  ապարատին ու իշխանավորներին ձեռք չեն տա,  պարզապես անհրաժեշտ է նավակի ուղղությունը փոխել: Այսինքն` մեզ պետք են առաջին, երկրորդ, երրորդ տեղերը: Սրանով "եռյակն ասում է, որ` "իշխանափոխություն չենք անում, այլ իշխաններին ենք փոխում"":

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ