Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

"ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՆ ԱԲՍՈՒՐԴ Է"

Արխիվ 12-16

"ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՆ
ԱԲՍՈՒՐԴ Է"

Հոկտեմբերի 24-ի "եռյակի" հանրահավաքի ժամանակ, ինչպես հայտնի է, "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանը Վարդան Պետրոսյանին քաղբանտարկյալ համարեց: "Իրավունքն" այս հայտարարության վերաբերյալ արդեն ներկայացրել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի արձագանքը:
"Իրավունքը" Վարդան Պետրոսյանի գործով տուժող  Հակոբյանների ընտանիքի փաստաբան Ռուբեն Բալոյանից պարզեց`  համաձա՞յն է "Ժառանգության" առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատականին: "Դա աբսուրդ է, որ Վարդան Պետրոսյանը քաղբանտարկյալ է: Վարդան Պետրոսյանն այսօր  բանտարկված չէ` իր քաղաքական հայացքների համար: Վարդան Պետրոսյանը երկու երեխաների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով է կալանավորված: Ի՞նչ քաղբանտարկյալի մասին  է խոսքը",- ասաց  փաստաբանը:
Պրն Բալոյանի խոսքով` ինքն այս պահին "ունի  մոտ  յոթ-ութ  քրեական գործ` վթարների հետ կապված, եւ բոլոր վրաերթ  կատարողներն էլ ձերբակալված են": "Ինչո՞վ է առավել Վարդան Պետրոսյանը մյուս վրաերթ կատարողներից, որ սիրված դերասա՞ն  է",- ահա այս կերպ արձագանքեց Հակոբյանների փաստաբանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ