Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՉՍՊԱՍՎԱԾ ԾՈՎԱՅԻՆ ԱՆԱԿՆԿԱԼ

Արխիվ 12-16

ՉՍՊԱՍՎԱԾ ԾՈՎԱՅԻՆ ԱՆԱԿՆԿԱԼ

Թայլանդի Փխուկեը կղզու գայթակղիչ լողափում հայտնաբերվել էր կասկածելի մի փաթեթ. պլաստիկ ամանի մեջ տեղադրվածª սեւ ժապավենով փաթաթված գնդաձեւ առարկա: Ոստիկանները չեն բացառում, որ պատահական այդ "նվերը" ափ էր նետվել ծովի ալիքով եւ... հրավիրել էին սակրավորների մի ամբողջ խումբ: Վերջիններիս եզրակացության մասին հանգստացողներին, հավանաբար, չեն տեղեկացնի. ինչո՞ւ ավելորդ անգամ վախեցնել զբոսաշրջիկներին, անգամ եթե պարզվի, որ ահաբեկիչը... ծովն է:


"ՄԵՐԿԱՑԱԾ" ՉՀԱՋՈՂՎԱԾ
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


Ռուսաստանի Դաշնության Կիրով քաղաքում մերկ փողոց էր դուրս եկել մի կին ու հրշեջ աստիճանով բարձրացել մարզական համալիրի տանիքը: Կինը համարել էր, որ նման "հանդերձանքն" է ամենահարմարըª շենքի տանիքից ցած նետվելով կյանքին վերջ տալու համար: "Եվան" սակայն հապաղել էր թռիչք կատարել այնքան ժամանակ, մինչեւ ժամանել էր համազգեստներով "ադամների" ջոկատը, բարձրացել էր համալիրի տանիք ու համոզել հրաժարվել իր մտադրությունից: Համոզել էին եւ արդեն սպիտակ խալաթավորների ուղեկցությամբ նստեցրել էին... շտապօգնության մեքենա:


ԿՆՍՏԱՑՆԵՆ ԷԼ...

Հայտնի եւ սիրված երգչուհի Լոլիտային չեն սիրում իր հարեւանները: Նրանք պահանջում են վռնդել երգչուհուն իր բնակարանից: Պատճառաբանությունըª իր բնակարանի վերանորոգման հետեւանքով կարող է փլվել ամբողջ շենքը:
Հասկանում են բողոքողները, թե ոչª այնուամենայնիվ Լոլիտային հարեւանների կողմից ներկայացված մեղադրանքը քաղաքացիական վեճից հեշտությամբ կարող է վերածվել քրեական գործի: Ոմանք համարում են, որ հարեւանների չուզողության պատճառը նախանձն է. Լոլիտան, իբր, ցանկանում է բնակարանում կառուցել... լողավազան: Բանն այն է, որ մշտապես վերեւներից ջրվող իր պատշգամբը Լոլիտան անզգուշորեն անվանել էր "լողավազան":

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ