Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

"ԱՂՋԻԿԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ" ՖԻԼՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻՆ

Արխիվ 12-16

"ԱՂՋԻԿԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ" ՖԻԼՄԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻՆ


Ալմաթիում անցկացվող "ԲԱՍՏԱՈՒ" ուսանողական ֆիլմերի միջազգային փառատոնում այս տարի մասնակցել են 25 երկրների ավելի քան 190 ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Հայաստանից: Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի կինոռեժիսուրայի 4-րդ կուրսի ուսանող ԱՐԵՆ ՄԱԼԱՔՅԱՆԻ "Աղջիկը լուսնի վրա" վավերագրական ֆիլմն արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին:
Ֆիլմը հաշմանդամություն ունեցող երիտասարդների ձեռնարկած քայլերի, կյանքի ընթացքը փոխելու փորձի մասին է: Նրանք այդ քայլերն անում են պարի միջոցով. բազում դժվարություններ հաղթահարելու գնով բեմ են բարձրանում:
Ի դեպ, սա երիտասարդ ռեժիսորի այս տարվա երկրորդ միջազգային մրցանակն է: Տարվա սկզբին ռեժիսորի "Սիրո խոստովանություն ճապոնական ոճով" կարճամետրաժ ֆիլմը Սոֆիայի "Նոր ալիք" միջազգային կինոփառատոնում հաղթեց "Լավագույն մոնտաժ" անվանակարգում: Իսկ  անցյալ տարի Արենը մասնակցել է "Աշխարհը արեւածագից մինչեւ մայրամուտ" լեհական վավերագրական ֆիլմերի նախագծին, որի ընթացքում նկարահանել է "Տատ ու պապ" վարվերագրական ֆիլմը, որն արժանացել է լեհական կինոդպրոցի պրոֆեսորների ուշադրությանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ