Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԱՐԴԵՆ 5 ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐԴԵՆ 5 ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ


Ծննդյան տոնը տարվա լավագույն առիթն է: Իսկ այդ առիթը INTERDANCE պարային համույթինն է, ով նշում է իր գործունեության 5 ամյակը և ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ, ժամը 19-ին բոլորին սիրով հրավիրում Օպերայի և բալետի թատրոն՝ ներկա գտնվելու չկրկնվող մենահամերգի, վայելելու մի կյանք, որը կներակայցվի պարերով:

Համերգը բաղկացած է մոտ 23 համարից, որոնցից 15-ը նոր են, ծրագրում՝ մոդեռն բալետից մինչև հայկական և ժողովրդական պարեր, որոնց 80%-ը բեմադրություններ են: Այդ  օրը խմբին կշնորհավորեն նաև  «Kalashyan Dancing School»-ի սաները:

«ՀԻՆԳ ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ» խորագիրը կրող համերգին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կլինի INTERDANCE-ի ամբողջական կազմը՝ իր 40 պրոֆեսիոնալ պարողներով:

Նշենք, որ խմբի գործունեության սկզբը դրվել էր ավելի վաղ շրջանում, սակայն որպես անսամբլ  «Inter Dance»-ն իր այսօրվա կազմով ու անվանումով 5 տարի է, ինչ ներկայանում է հանդիսատեսին: Այդ ուղին իհարկե լի է եղել բազմաթիվ խնդիրներով ու խոչընդոտներով, բայց խմբի հիմանդիր-ընկերները միասին հաղթահարել և հաղթահարում են բոլոր դժվարությունները:

Համույթն իր գործունության 5 տարիների ընթացքում 5 մենահամերգ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում, իսկ այժմ ներկայացնելու է իր անցած ուղո ամփոփ նկարագիրը:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ