Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆԸ»

Արխիվ 12-16

ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆԸ»


2014թ.-ի  հոկտեմբերի 30-31-ը Միջմշակութային ուսումնասիրության, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնը (ՄՈՒՈՒԵՄԿ) «Կաուկուլտ» (Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց) ծրագրի շրջանակներում իրականացնում է «Համայնքային արվեստի փառատոն»։

Այսօր սկսած ժամը 14:00-ից  տեղի կունենան մի շարք միջոցառումներ Երևանի Անգլիական այգում, Սիրահարների այգում, Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում և Արգիշտի 11/4 հասցեում:

Մշակութային միջոցառումներից հետո հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ծրագրի ամփոփիչ  համաժողովը Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում:

Երկու օրվա ընթացքում Կաուկուլտի մշակութային գործիչները՝ Հայաստանի տարբեր հատվածներից երկխոսության հիմնական 20 դերակատարները, Երևանում կներկայացնեն համայնքային արվեստի միջոցառումներ, որոնք արդեն հաջողությամբ իրականացվել են իրենց համայնքներում:

Մշակութային միջոցառումներից հետո Կաուկուլտի աշխատակազմը կներկայացնի Հայաստանի մշակութային քաղաքականության բարելավման առաջարկներ՝ մշակված ընտրված տարածաշրջանների մշակութային գործիչների և շահառուների համատեղ աշխատանքի արդյունքում:

Միջոցառումների օրակարգ՝

14:00-16:00 – Ինտերակտիվ խաղ «Երազանքի ծառ» (Սիրահարների այգի)

14:00-16:00 – Ձեռքի աշխատանք «Քանի դեռ շատ ուշ չէ…» (Սիրահարների այգի)

14:00-16:00 – Նկարչական խաղ «Իմ երազանքների քաղաքը» (Անգլիական այգի)
14:00-16:00 – Կրեատիվ գործողություն «Երկրարվեստ» (Անգլիական այգի)
15:00-18:00 – Միջմշակութային հեքիաթների պատմում և ձեռքի աշխատանք «Եկեք ճանաչենք մշակույթները հեքիաթների միջոցով» (Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն )
17:00-19:00 – Բացօթյա ցուցահանդես «Բաց արվեստանոց» (Արգիշտի 11/4)
17:00-19:00 – Կրեատիվ գործողություն «Բազմազանության պուրակ. խճանկար» (Արգիշտի 11/4)

Համաժողովի օրակարգ՝

14:00 – 14:30 - Բացման խոսք և «Կաուկուլտ»-ի հակիրճ ներկայացում

Համայնքային արվեստը որպես հասարակական երկխոսության գործիք

14:30 – 15:10 - Համայնքային արվեստը Հայաստանում. «Կաուկուլտ»-ի երկխոսության հիմնական դերակատարների լավագույն փորձերի ներկայացում

15:10 – 15:50 - Սուրճի ընդմիջում և ինտերակտիվ ցուցահանդես «Ստվերների փոխակերպումներ»

15:50 – 16:00 - Համայնքային կարիքների գնահատման արդյունքների ներկայացում

16:00 – 16:30 - ՀՀ մշակութային քաղաքականության ռազմավարությանն ուղղված առաջարկներ

16:30 – 17:00 - Հարցեր և պատասխաններ, ներկայացված առաջարկների քննարկում, նկատառումներ և հավելումներ մասնակիցների կողմից

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ