Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՌԴ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ. «ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ԽԵԼՔԸ ԳՑԵԼ Է»

Արխիվ 12-16

ՌԴ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ. «ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ԽԵԼՔԸ

ԳՑԵԼ Է»

 

ՌԴ հանրային պալատի անդամ, հայազգի քաղաքագետ  Անդրանիկ Միհրանյանին «Իրավունքը» Հայաստանի`ԵՏՄ անդամակցության  վերաբերյալ  մի քանի հարց ուղղեց:

- Պրն Միհրանյան, ռուս որոշ քաղաքագետներ կանխատեսել էին, որ  Հայաստանի`ԵՏՄ անդամակցության  պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանում  ԵՏՄ-ի անդամակցության դեմ եղողները մայդան կկազմակերպեն: Սակայն, բարեբախտաբար, այդ կանխատեսումը չիրականացավ: Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը:

- Մի քանի պատճառ կա, թե ինչու մայդան չեղավ: Առաջին հերթին հայկական քաղաքական էլիտան այն աստիճանի պառակտված չէ, ինչպես Ուկրաինայում: Ուկրաինայի  ընդդիմությունը  պրոռուսական կողմնորոշում ուներ, էլ չենք խոսում Արեւմուտքից Ուկրաինային աջակցելու մասին: Երկրորդ հայ ժողովուրդն ու հայ քաղաքական էլիտան հասկացավ, որ նժարի վրա դրված են մեծ հարցեր: Հայաստանի ու Արցախի գոյապահպանությունը  պահպանելու համար Հայաստանը որոշ կառույցների հետ հարաբերություն է ստեղծում: Անգամ արեւմտամետ քաղաքական ուժերը հասկանում են, որ  եթե հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական սահմանում խնդիր լինի,  Ամերիկան ու Եվրոպան էստեղ չեն լինելու, այլ Ռուսաստանը:

- Փաստորեն, հավանական մայդանի կազմակերպման համար  Արեւմուտքից եկած գումարներն անգամ  օգուտ չտվեցին:

-Այդ գումարները չնչին էին: Ճիշտ է, որոշ կառույցների համար գուցե այդ գումարները նշանակալից էին, բայց Հայաստանի համար չնչին էին:

- Նոյեմբերի 17-18-ին Հայաստանի խորհրդարանում վավերացվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Ֆորս-մաժորային իրավիճակ հնարավո՞ր է ստեղծվի, որի պատճառով վավերացումը տապալվի:

- Չեմ կարծում: Քանի որ Հայաստանի նախագահն իր  անունն ու հեղինակությունն է դրել այս հարցում: Եթե հանկարծ չվավերացվի, դա կլինի անվստահություն ՀՀ նախագահին:

- Հայ-ադրբեջանական  սահմանում  ԵՏՄ պայմանագրի վավերացման օրերին հնարավո՞ր է արտաքին ուժերը սրեն իրավիճակը  պայմանագրի վավերացումը տապալելու համար:

- Ոչ, չեմ կարծում:

- Ինչպե՞ս եք արձագանքում հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսի այն հայտարարությանը, որ ռուսական էքսպանսիոնիզմը վտանգ է ներկայացնում Եվոպայի գոյությանը, եւ Եվրոպան Ռուսաստանի հետ չպատերազմելու համար դարձել է նրա թաշկինակը:

- Սորոսն արդեն խելքը գցել է: Դե 90  տարեկան է, խեղճը պետք է գնա հանգստանա, հերիք է ժուլիկություն անի,  փողի արժեզրկմամբ զբաղվի, միլիարդներ աշխատի: Իրեն հարկավոր է գնալ ծերանոց  եւ հանգիստ ապրել իր շրջապատում, որպեսզի նման հիմար հայտարարություններ չանի: Թող էդ հայտարարություններն անի գժանոցում, քանի որ էնտեղ դրանք նորմալ են:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ