Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՊԱՐԱՏԻ ԾԱԽՍԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԱՊԱՐԱՏԻ

ԾԱԽՍԵՐԸ

 

ԱԺ-ում շարունակվում է 2015 թ -ի  պետական բյուջեի նախագծի քննարկումը:  Հիմնական զեկուցող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարց ուղղեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը: Նրա խոսքով  40% աղքատություն ունեցող երկրում ինչո՞ւ են ավելանում արտաքին  գործերի ապարատի ծախսերը,  մեքենաներ են ձեռք բերվում,  ում համար եւ  ինչ մակնիշի:

Պավել Սաֆարյանն  ասաց, որ պետք չէ Հայաստանում  40 տոկոս աղքատության ու ԱԳ ծախսերի միջեւ  կապ չտեսնել: «Ծախսերի ավելացումն աշխատավարձերի հետ է կապված: Իսկ ավտոմեքենաների հետ կապված ասեմ, որ  գնվել է ծառայողական երկու մեքենա` «Տոյոտա Կորոլա» եւ մեկ միկրոավտոբուս»,- ասաց  պրն Սաֆարյանը:

Փոխնախարարը հիշեցրեց, որ պատգամավորները մինչ այս քննարկումը ժամանակ ունեին  առաջարկություններով հանդես գալու: «Եթե դուք քառասուն տոկոս աղքատությունը կրճատելու ռեսուրսներ գտնենք, մենք ուրախ կլինենք»,- եզրափակեց Պ. Սաֆարյանը:

Նշենք, որ ԱԳՆ-ին 2015 թվականի բյուջեից հատկացվելու է 12 միլիարդ 593 միլիոն 637 հազար դրամ:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ