Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱՐՑԱԽԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՒՈՐ Է»

Արխիվ 12-16

ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱՐՑԱԽԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է»


 

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  Փարիզոում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ասաց, որ ԼՂ հարցում առաջընթաց չի արձանագրվում, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվում: «Առաջընթացն անհնարին է, եթե կողմերից մեկը ասում է՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ՝ ոչինչ։ Հայկական կողմը դրան չի գնա»,-ասաց նա:

 

Փոխնախարարի խոսքով` առաջընթացի համար անհրաժեշտ է փոխադարձ որոշակի վստահություն։ «Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ հայերը համար մեկ թշնամիներն են, այն դեպքում, երբ կազմակերպում են դիվերսիաներ Ղարաբաղի ու Հայաստանի սահմաններում,  դիպուկահարներին հետ չեն քաշում»,-ասաց նա:


Արցախի  մասնակցությունը, ըստ Շավարշ Քոչարյանի, բանակցություններին չափազանց կարևոր է, սակայն դրան  Ադրբեջանը դեմ է:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ