Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg

«NO COMMENT, ՈՉԻՆՉ ՉԵՄ ԽՈՍԵԼՈՒ». ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՌԵԿՏՈՐԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

«NO COMMENT, ՈՉԻՆՉ ՉԵՄ ԽՈՍԵԼՈՒ».  ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՌԵԿՏՈՐԸ  ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում  իրավիճակը  կարծես թե չի հանդարտվում: Երեկ պաշտոնանկ է արվել ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, բուհի պրոռեկտոր  Աշոտ Խաչատրյանը:

Տեղեկացնենք, որ Աշոտ Խաչատրյանը  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի  քեռին է, ում բնակարանը օրերս խուզարկվել է բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ առնչվող վիրտուալ սկանդալի գործի  շրջանակներում: 

«Իրավունքն» այսօր փորձեց Աշոտ Խաչատրյանից պարզաբանումներ ստանալ  ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու ու  Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ առնչվող վիրտուալ սկանդալի գործին առնչվող նրա քրոջ որդու կապի մասին:   Վերջինս, սակայն,  կտրականապես հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ. «No comment, ոչինչ չեմ խոսելու, ոչ հիմա, ոչ էլ հետո»,- ասաց Աշոտ Խաչատրյանը, ապա հավելեց, որ թեւ ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվել է, սակայն այս պահին ինքը բուհի պրոռեկտորի պաշտոնն է զբաղեցնում:

Տեղեկացնենք, որ Աշոտ Խաչատրյանը մեկն է այն դասախոսներից, ով նախկինում ակտիվորեն պահանջում էր  ՀՊՃՀ նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի  հրաժարականը:

Սոնա Դավթյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ