Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ. ««ԵՌՅԱԿՈՒՄ» ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ԿԱՆ ԵՏՄ-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ»

Արխիվ 12-16

ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ. ««ԵՌՅԱԿՈՒՄ» ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ԿԱՆ ԵՏՄ-Ի  ՀԵՏ ԿԱՊՎԱԾ»

 

Հոկտեմբերի երեքին ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը թեւ հայտարարել էր, որ ՕԵԿ-ականներն ազատ են  հոկտեմբերի 24-ի  «եռյակի» հանրահավաքին մասնակցելու, սակայն կարծես թե ոչ մի ՕԵԿ-ական այդ ազատությունից չի օգտվել:  ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ չի  մասնակցել «եռյակի» հանրահավաքին, բայց ստացել  է նորմալ տպավորություն:

-Պրն Շահգելդյան, ՕԵԿ-ը համամի՞տ է «եռյակի» այն հայտարարությանը, որ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

-Մենք չենք բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը: Քաղաքական զարգացումներն ամեն ինչ ցույց կտան:

-Հնարավո՞ր է համագործակցեք «եռյակի» հետ այս կետի շուրջ:

-Խնդիրը հետեւյալն է: Մենք որ ասում ենք, թե  չենք բացառում, նկատի ունենք քաղաքական զարգացումների տեսանկյունից: Ժամկետներից առաջ չանցնենք: Ինչ վերաբերում է «եռյակի» հետ համագործակցությանը, ապա կա համագործակցություն տարբեր ուղղություններով եւ ոչ միայն «եռյակի» հետ:

-«Եռյակի» ուժերը հանրահավաքում իշխանափոխության մասին էին խոսում: Կա՞ն իշխանափոխության նախադրյալներ:

-Այդ հարցով դիմեք իրենց:

-Բայց իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ:

-Իշխանափոխություն ցանկացած դեպքում տեղի է ունենում: Դրանք լինում են ընտրությունների ընթացքում, մինչեւ  հերթական ընտրություններ…

-Մինչեւ հերթական ընտրություններ կլինի՞…

-Ներողություն: Մենք կարծում ենք, որ քաղաքական համակարգի  բարեփոխումների ու փոփոխություն կա նաեւ քաղաքական համակարգի զարգացման համար:

-Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, ըստ էության, իշխանության հետ բանակցելու ու երկխոսելու ակնարկ արվեց: Իշխանություն-«եռյակ» երկխոսությունը հավանական համարո՞ւմ եք:

-Ես նման գնահատականներ չեմ  տալիս, այսինքն` կողմ չեմ նման գնահատականի: «Եռյակում» հավաքված են  երեք քաղաքական ուժեր իրենց  մոտեցումներով ու տեսլականով:

-Համամի՞տ եք իրենց մոտեցումներին:

-Շատ ընդհանրական հարցեր եք տալիս: Այո, բազմաթիվ հարցերում մեր տեսակետները համընկնում են:

-Իսկ ո՞ր հարցում չի համընկնում:

-Ձեր հարցը բավական լայն է:  Դե, օրինակ, իրենք հանրահավաք են անում, մենք չենք մասնակցել հանրահավաքին…

-Չնայած, որ  ՕԵԿ-ականներն ազատ են եղել հանրահավաքին  մասնակցել-չմասնակցել…

-Այո,մեզ մոտ ազատ է: Մենք էլ ենք արել հանրահավաք…

-Իրենք չեն եկել…

-Ուզում եք փոխկապվածություն գտնել, բայց… մենք էլ անում հանրահավաք, իրենք էլ անում: Եթե պարզ խոսենք, նույն «եռյակում» կան տարբեր տեսակետներ եվրասիական  տնտեսական միության հետ կապված:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ