Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ՄԵՐ ՄԵԾԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԵԹԿՊԻ-ՈՒՄ

Արխիվ 12-16

«ՄԵՐ ՄԵԾԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԵԹԿՊԻ-ՈՒՄ


Այս տարի «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի շրջանակներում ավանդույթի համաձայն նշվեց նաեւ անվանի կինոգործիչների հոբելյանները` Առնոլդ Աղաբաբովի (85), Բագրատ Հովհաննիսյանի (85), Գենադի Մելքոնյանի (70), Արման Մանարյանի (85): Բացի նրանց ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունից, բուհերի ուսանողների մասնակցությամբ անցկացվեց «Մեր մեծերը» խորագրով կլոր սեղան:

Հայտնի հայ կինոգործիչների կյանքի եւ ստեղծագործությունների կարեւոր դրվագները Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին ներկայացրեցին նույն բուհի դասախոսները եւ բարձր կուրսի ուսանողները`  Սիրանուշ Գալստյան, Սուրեն Հասմիկյան, Րաֆֆի Մովսիսյան, Սերգեյ Գալստյան, Գարեգին Զաքոյան եւ Արամ Ավետիսյան: Մինչ զեկույցների ներկայացումը` բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Անետա Երզնկյանը.«Արդեն երեք տարի է, որ մենք «Կինաշուն» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք կլոր սեղան քննարկում`նվիրված հայ անվանի կինոգործիչներին: Ինձ համար այսօրվա կլոր սեղան քննարկումը  իր նյութով շատ կարեւոր է, քանի որ կխոսենք այն մարդկանց մասին,  ովքեր մեծ ավանդ են ունեցել հայկական կինոյի զարգացման գործիում»,-նշեց ԱՆԵՏ ԵՐԶՆԿՅԱՆԸ:

Կլոր սեղան քննարկման ընթացքում զեկուցողները ուսանողներին պտմեցին կինոգործիչների ստեղծագործական անցած ճանապարհի, հայ կինոյում ունեցած ավանդի, ինչպես նաեւ նրանց թողած հետաքրքիր մտքերի մասին, որոնք արդիական են նաեւ այսօր:

Նշենք, որ «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին եւ կավարտվի նոյեմբերի 7-ին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ