Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

«ՍՅՈՒԶԱՆՆԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է ՊՏՂԱՋՐԱՅԻՆ ԷՄԲՈԼԻԱՅԻՑ». «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» Բ/Կ-Ի ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐ

Արխիվ 12-16

«ՍՅՈՒԶԱՆՆԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է ՊՏՂԱՋՐԱՅԻՆ ԷՄԲՈԼԻԱՅԻՑ». «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» Բ/Կ-Ի ԾՆՆԴԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉ

 

«Իրավունքը» նախորդ հրապարակումներում անդրադարձել  է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում  օգոստոսի երկուսին  արձանագրված  28-ամյա Սյուզաննա Իսրայելյանի մահվան դեպքին եւ ու մահվան փաստով հարուցված քրեական գործին:

Հիշեցնենք` Սյուզաննա Իսրայելյանը մահացել էր չորրորդ երեխան ծննդաբերելիս: Սյուզաննայի մայրը`Հասմիկ Հովհաննիսյանը,  բազմիցս հայտարարել է` դստեր մահվան համար մեղավոր է  «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Արեն Գյոզալյանը:

Սեպտեմբերի 17-ի հրապարակման մեջ  գրել էինք, որ բժիշկը, ինչպես  պնդում է տիկին Հովհաննիսյանը,  խուսափում է քննիչին ներկայանալուց: Այսօր «Իրավունքի» հետ զրույցում  Հասմիկ Հովհաննիսյանն ասաց, որ  Արեն Գյոզալյանը  ցուցմունք տվել է, որտեղ գրված է, որ Սյուզաննան մահացել է պտղաջրային էմբոլիայից:  «Ես էլ ասում եմ, եթե  Սյուզաննան մահացել է պտղաջրային էմբոլիայից, ինչո՞ւ բժիշկը մինչ ցուցմունք տալը ինձ դրա մասին չէր ասում:  Նա ինձ սկզբում ասում էր, որ չգիտի աղջիկս ինչից է մահացել:  Ավելին ասեմ, հեռուստաընկերություններից մեկը` Հ3-ը,  փորձել է բժշկից պարզաբանում ստանալ, սակայն նա ասել է` դուք ով եք, որ ես ձեզ պատասխան տամ, ժամանակ չունեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հասմիկ Հովհաննիսյանի խոսքով` մինչեւ նոյեմբերի կեսերը դատաբժշկական փորձաքննության արդյունքներից պարզ կլինի` Սյուզաննան, իրոք,  նախնական կլինիկական ախտորոշման համաձայն՝ մահացել է պտղաջրային էմբոլիայից:

Սյուզաննա Իսրայելյանի երեխան, ի դեպ, արդեն երեք ամիս է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է եւ դեռ հայտնի չէ ինչքան ժամանակ պետք է մնա: «Անկեղծ ասած, երեխայի առողջության բարելավվան առումով առաջընթաց չենք տեսնում: Գլխավոր բաժնի վարիչն արձակուրդի մեջ է: Արձակուրդից գա,տեսնենք ինչ է ասում: Երեխային մասաժներ են նշանակել, իսկ մի քանի ամիս առաջ ասում էին, որ մասաժներ պետք չեն»:

Տիկին  Հովհաննիսյանի խոսքով, եթե երեխայի առողջության բարելավվման միտումներ իրենք չտեսնեն, հավանաբար, երեխային  բուժման նպատակով կտեղափոխեն արտասահման:

Մեզ հաջողվեց կապ հաստատել նաեւ  «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանի հետ: Վերջինիս խոսքով`երեխան ծնվել է առանց շնչառության ու սրտի աշխատանքի. «Վերակենդանացման աշխատանքների շնորհիվ երեխայի սրտի աշխատանքն ու շնչառությունը վերականգնվել է: Երեխան գտնվել է ծայրահեղ ծայր վիճակում, ապարատային շնչառության տակ, ապարատից դուրս է եկել բավական ուշ: Վերականգնվել են կենսական կարեւոր օրգանների գործառույթները, երեխան նորմալ սնվում է յուրացնում է: Ցավոք սրտի, կան մնացորդային երեւույթներ, մասնավորապես կլման ակտի, շարժումների, մկանային տոնուսի  հետ կապված, որը բավական երկար վերականգնողական բուժում է պահանջում, որն էլ արվում է մեր կլինիկայում»:

Ինչ վերաբերում է Հասմիկ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե  երեխայի առողջության բարելավվան առումով առաջընթաց չկա, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչի խոսքով` Հասմիկ Հովհաննիսյանը, չլինելով մասնագետ,  չի կարող ասել կա առաջընթաց, թե ոչ:

Անդրադառնալով Հասմիկ Հովհաննիսյանի այն պնդումներին, թե ինքն է մեղավոր Սյուզաննա Իսրայելյանի մահվան համար, Արեն Գյոզալյանն այսպես արձագանքեց. «Դա տիկին Հասմիկի իրավունքն է, թե ինչ ասի, ոնց ասի: Ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ գործը իրավապահների ուշադրության կենտրոնում է, սպասում ենք դատաբժշկական  փորձաքննության արդյունքներին  ու մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը»:

Մեր դիտարկմանը, թե քննիչին տված ցուցմունքում Ա. Գյոզալյանը ասել է, որ Սյուզաննան մահացել է պտղաջրային էմբոլիայից: «Ես վստահ եմ  իմ ասածների մեջ, բայց վստահ լինելու համար փաստացի թուղթ է պետք, որում  արտացոլված կլինի այդ ամենը»,- եզրափակեց  մանկաբարձ-գինեկոլոգը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ