Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ.«ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԱՅԴՔԱՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ՈՐՔԱՆ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ.«ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԱՅԴՔԱՆ ՉԻ  ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ, ՈՐՔԱՆ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»

Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին հայտարարելուց հետո ԵՄ կողմից հայտարարվեց, որ հնարավոր չի լինի նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը, քանի որ համատեղելի չեն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու և Մաքսային միության դրույթները: Չնայած սրան` նախորդ տարի  Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Վիլնյուսում ստորագրված համատեղ հայտարարության մեջ ասվում  էր, որ Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

«Իրավունքը»  «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից  պարզեց, թե,  ի վերջո, Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո ինչպե՞ս են այսուհետ զարգանալու Հայաստան-ԵՄ հարաբերությունները, արդյոք հույս կա, որ  ՀՀ-ը, Ուկրաինայի օրինակին հետեւելով, կստորագրի ասոցացման բաղադրիչի քաղաքական մասը: «Պետք է արագ կազմակերպենք բանակցային գործընթաց, որպեսզի Հայաստանը համոզել մինչեւ հունվարի երկուսը ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը»,- ասաց պատգամավորը:

Քանի դեռ Հայաստանը չի ստորագրել  ասոցացման համաձայնագիրը,   պատգամավորը հիշեցնում է 1999 թ-ին ուժի մեջ մտած գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն էլ այսօրվա մեր ծրագրերի իրականացման հիմքն է: «Դա պետք է  թարմացնել, քանի որ այն շատ հին է եւ չի  համապատասխանում այսօրվա չափանիշներին: «Եվրոպական  նոր հարեւանության» ծրագրի շրջանակներում  Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք շարունակում է կատարել մարդու իրավունքների, արդարադատության ոլորտներում: Իսկ թե ինչպես կզարգանան Հայաստան-ԵՄ հարաբերությունները, կախված  է  երկու կողմերի քաղաքական կամքից: Երեկ մի քանի անգամ  ԱԺ-ում ԱԳ նախարարության ներկայացուցչին հարցրել եմ 2015 թ-ի բյուջեով քանի անգամ է նախատեսված բանակցային խմբեր ուղարկել Բրյուսել, ԵՄ-ի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան: սակայն այդպես էլ հարցիս պատասխանը չհնչեց: Չնայած սրան, Հայաստանը շարունակում է հայտարարել, որ պատրաստ է ԵՄ-ի հետ ստորագրել այն ամենը, ինչը չի հակասում այլ պայմանավորվածությունների»,- ասաց   պատգամավորը:

-Պրն Պողոսյան, ասացիք, որ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը պետք է  թարմացվի: Թարմացվելու քայլեր արվո՞ւմ են, թե՞ ոչ:

-Այնպես, թե այսպես արվում էր: Անգամ Եվրոպական  նոր հարեւանության  ծրագրի շրջանակներում  իրավական  պայմանագիրն արդեն չէր համապատասխանում, բայց քանի որ ակնկալվում էր  հասնել ասոցացման համաձայնագրի,  առանց իրար կաշկանդելու հին պայմանագրող, փորձում էին ավելիին հասնել: Այսօր  էլ մեր իշխանությունները քաղաքական պատրաստակամություն հայտնում են ստորագրել  ասոցացման պայմանագրի քաղաքական բաղադրիչը, բայց մի բան է հայտարարելը, մի բան է դա կյանքի կոչելը: Նոյեմբերի 1-ից իշխանությունների նոր պատասխանատուներ են լինելու Եվրամիության ղեկավարության կազմում, եւ դա լավ հնարավորություն է  բանակցելու համար: 
Հույս  ունեմ, որ առաջիկայում կգտնվի այն ձեւաչափը, որով  ԵՄ-ը կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ:

-Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո հույս կա՞, որ Հայաստանը կստորագրի ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը:

-Կարող է ամբողջական քաղաքական բաղադրիչը չլինի, լինեն դրա  բաղկացուցիչ մասերը: ԵՄ-ը ժամանակին նախաձեռնում էր դոնորների կոնֆերանս գաղափարը, որը պլանավորում էր 1 մլրդ եվրոյի  շրջանակներում կատարել ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եթե լինեն ճիշտ բանակցողներ, գուցե ամեն ինչ լավ ընթանա:

-Ասոցացման համաձայնագրի ստորագրման կողմնակիցները հայտարարում էին, որ  ստորագրումից հետո Հայաստանում  կիրականացվեն ներդրումային մեծ ծրագրեր: Կարելի՞ է ասել, որ Հայաստանի`  մաքսային միությանն ու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ ծրագրերն այլեւս իրականություն չեն դառնա:

-Կային համապատասխան  գումարներ, որոնք պետք է միտված լինեն  ինստիտուցիոնալ բարեփոխումներ անելուն: Եթե այդ ամենն իրականացվեր, ստեղծվելու էր մի անպիսի տնտեսական դաշտ Հայաստանում, որը գրավիչ կլիներ արտասահմանյան ներդրողների համար:  Բայց քանի որ չի եղել  առաջինը, չի լինելու նաեւ երկրորդը:  Հիմա, ես չգիտեմ, եթե Հայաստանը գնում է  ԵՏՄ, արդյոք այնպիսի դաշտ է ձեւավորվելու, որ ներդրողները մեզ մոտ ավելանան: Դա մեր հարցականներից մեկն է:

-Կարծիք կա, որ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո եվրոպացի որոշ պաշտոնյաներ հիասթափվել են ՀՀ-ից եւ չեն ցանկանում որեւէ ծրագիր այստեղ իրականացնել, ավելին, եթե մինչ սեպտեմբերի երեքը  եվրոպացիներն էին ավելի շատ  էին ձգտում խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, հիմա մենք  պետք է անենք ամեն ինչ,  այսպես ասած, նրանց սիրտը շահելու համար:

-Մի բան պետք է միշտ գիտակցենք. ցանկացած կողմ առաջնորդվում է իր շահերով: Հայաստանի շահերից բխո՞ւմ է ինստիտուցիոնալ բարեփոխումներ անելը,  իր ապրանքները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը: Եթե դա  մեր շահերից բխում է, մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ: Ինչ վերաբերում է  հիասթափված լինելուն,  կա նման բան: Նրանք ասում են, որ գիտակցում են մեր սուվերեն իրավունքը: Բայց  եվրոպացիների հիասթափությունն ինձ այս  րոպեին այդքան չի  հետաքրքրում, որքան մեր սեփական շահերը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ